Posted in Մայրենի

Բուսաբանական այգի

Բուսաբանական այգում հավաքած բույսերը օգտագործվում են ուսանողների և դպրոցականների ուսուցման և բուսաբանական գիտելիքների նպատակով:

Փակ և բաց բուսականության հավաքագրումը այգու գոյության ամբողջ ընտացքում կազմվել է 7 հազար տեսակ:

Posted in Մայրենի

Մկների ժողովը

Մկների ժողովը                                                 Աթաբեկ Խնկոյան

Սով էր, սով էր Մկստան
Կատվի ձեռից լկստան:
Գզիրն ընկավ դռնեդուռ,
Էլ չթողեց տուն-կտուր,
Ջահել, ահել գեղովի,
Ջոջերին ջոկ տեղովի
Կանչեց, բերեց ժողովի`
Թե ինչ անեն, որ կատվեն
Մի հնարքով ազատվեն:
Եկան գյուղի ջոջերը,
Երկար բարակ պոչերը,
Մասնակցեցին խորհրդին,
Մի մուկ խոսեց իր հերթին.
— Լսե’ք, մկնե’ր ցեղակից,
Չունեմ որդի, կողակից,
Ես մի անտեր ծերուկեմ,
Բայց պատվավոր մի մուկեմ.
Պակսեց ուժը իմ ոտի,
Պետք է մեռնեմ անոթի…
Սովն է չոքել դռանը,
Ա~խ, մռռանը, մռռանը,
Վեր է ընկել մառանը,
Ինչքան ասես նազ անի,
Ստից սատկի, տազ անի,
Մուկ տեսնելիս վազ անի,
Գլխից բռնի, կախ անի,
Թաթովը տա, խաղ անի,
Ուտի, քեֆը չաղ անի,
Էսպես զուլ ու մուկ կրակ,
Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ:
Բայց թե ազնիվ մեր ցեղը
Կորչելու չէ զուր տեղը,
Ցավն էլ ունի իր դեղը…
Ա~յ, բերել եմ ես մի զանգ,
Ծափ, ծլնգոց,
Մեջը զնգոց.
Կատվի վզից մենք կախտանք,
Որ ինչքան էլ օրորա,
Որ ինչքան էլշորորա,
Ստից սատկի, տազ անի,
Գալն իմանանք գազանի:
Է’, զանգըո՞վ կախ անի.-Ալո, դո’ւ:
— Ալո՞ն տանի:
— Բալո, դո’ւ:
— Բալո՞ն կախ է:
— Չալո, դո’ւ:
— Չալոն կա’ղ է:
— Մստո, դո’ւ:
— Մստոնկարճ է:
— Փոստո, դո’ւ:
— Էդ էլ խի՞ղճ է:
— Համբո, դո’ւ:
— Ես տկար եմ
— Չամբո, դո’ւ:
— Ասենք տարա,
Բա որ կատուն գա ինձ վրա՞:
— Բստոն, Խտոն թող մեկից
Բռնեն կատվի քամակից:
— Ի՞նչ է խոսում չորգանգը,
Լավ է դու տար էդ զանգը,
Էլի՛նչԲտո, ի՛նչՖստան,-
Ճստաց Բստոն ճստճստան:
— Լռի, հանդուգն,
Կոտորվե’ք դուք,
Վախկոտներիդ ես թաղեմ,
Ճա՞ռ ասեմ, թե՞զանգ կախեմ,-
Գոչեց ջոջը,
Քաշեց պոչը:

Դուրս գրիր այն հատվածը, որտեղ խոսվում է օրորալուց, շորորալուց, տազանելուց:
Կատվի վզից մենք կախտանք,

Որ ինչքան էլ օրորա,
Որ ինչքան էլ շորորա,
Ստից սատկի, տազ անի:

Տրված վանկերի զույգերը գտիր և ստացիր բառեր:

գա, սա, օ, պա, ար, կա, կեն, ա, մո, աղ,

դա,զար, ջիկ, սակ,չու,պիկ, պա, յու, խիր, ձան, նի, լոր, կի,

­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­կենդանի, գազար, աղջիկ, կապիկ, պապիկ, օդաչու, մոխիր, արձան, պայուսակ, պապա, սալոր, ապակի:

 

Տրված բառերը դարձրու հոգնակի:

տուն, շուն, մարդ, աղջիկ, քար, դուռ, մատ, երեխա, կենդանի, գնդակ

տուն-տներ

շուն-շներ

մարդ-մարդիկ

աղջիկ-աղջիկներ

քար-քրեր

դուռ-դռներ

մատ-մատեր

երեխա-երեխաներ

կենդանի-կենդանիներ

գնդակ-գնդակներ

Continue reading “Մկների ժողովը”