Posted in Ամփոփում, Ճամբար

Ճամբարի 3-րդ շաբաթվա ամփոփում

Ես ճամբարի 3-րդ շաբաթվա ընթացքում արել եմ տարբեր հետաքրքիր բաներ։ Երկուշաբթի օրը Արել ենք մարմնամարզություն և խաղացել ենք մարմնամարզական դդումներով խախեր, կարդացել ենք Քեռի ֆեոդորը, շունտ և կատուն գրքից 19, 20 գլուխները և կրկին դուրս ենք հանել անծանոթ բառերը և բացատրել։ Հորինել ենք հորինուկներ դդմի մասին և հորինել երկու խնդիր դդմի մասին և նկարել հորինած հանելուկը։ Երեքշաբրի օրը գնացել ենք Գեղասահքի մարզադպրոց և այնտեղ քշել ենք չմուշկ ես սկսբում չէի կարողանում հետո ինձ սովորեցրեցին և ես քշեցի և ծայրերում և կենտում։ Չորեքշաբթի օրը կարդացել ենք 21-րդ գլուխը և <<Ծիածան>> ռադիով ձայնագրել Վայոց ձորի մարզի մասին։ Մենք Վայոց ձորի մարզը բաժանեցինք հատվածների և ամեն մեկն իր հատվածն ունեցավ և նաև սովորել երեք ասիկներ դդմի մասին։ Հինգշաբթի օրը Գրել ենք սննդի կազմակերպման հարցում, այնտեղ շատ հետաքրքիր հարցեր էին։ Այսքանը ճամբարի վերջին շաբաթվա մասին։

Posted in Ես և շրջակա աշխարհ

Աչք տեղեկություն

Ակնագնդի արտաքին պատյանը կոչվում է սպիտապատյան (կարծրաթաղանթ), որին կպած են ակնագունդը շարջվող 6 մկաններ։ Սպիտապատյանի առջևի մասը եղջերաթաղանթն է, որը բացարձակ թափանցիկ է և կատարում է լուսաբեկիչ դեր։ Անոթաթաղանթը աչքի առաջային մասում գոյացնում է ծիածանաթաղանթ՝ լցված աչքի գույնը պայմանավորող պիգմենտային բջիջներով։ Ծիածանաթաղանթի կենտրոնում բիբն է, որտեղից լույսի ճառագայթները անցնում են ակնագնդի մեջ։ Ծիածանաթաղանթը ունի շրջանաձև և ճառագայթաձև դասավորված մկանախրձեր, որոնք ուժեղ լույսի դեպքում բիբը նեղացնում են, իսկ թույլ լույսի կամ մթության պայմաններում՝ լայնացնում։ Ծիածանաթաղանթի ներսի երեսին գոյություն ունեն թարթիչային մարմիններ, որոնց մկանախրձերը նուրբ թելիկներով կապված են երկուռուցիկ ոսպնյակը գրկող պատյանի հետ։ Թարթիչային մարմնի մկանները կծկվելով թուլացնում կամ ձգում են ոսպնյակի պատյանի կապանները՝ փոփոխելով նրա լուսաբեկիչ հատկությունները։ Հեռու գտնվող առարկաները դիտելիս ոսպնյակը տափակում է, մոտիկին նայելիս՝ դառնում ավելի ուռուցիկ: Ակնագնդի պատի ներքին շերտը ցանցաթաղանթն է, որը կազմված է լուսային գրգիռներն ընկալող մի քանի շերտ նյարդաբջիջներից: երջիններս նման են ցուպիկների և շշիկների։ Ցուպիկներն ընկալում են լույսի ամենաթույլ ճառագայթները , իսկ շշիկները՝ միայն վառ լույսի ճառագայթները  և առարկայի գույնը։ Ցանցաթաղանթի ամենազգայուն տեղը դեղին բիծն է։

Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա 31.01.2022

1.Գտիր այն թիվը և գունավորի՛ր, որի միավորը 4 է, տասնավորը 2 անգամ մեծ է միավորից, հազարավորը 0։

7038 90684 3708 4807 7032

 

2.Գտիր ամենամեծ եռանիշ ու ամենափոքր քառանիշ թվերի գումարից 6-ով մեծ թիվ։
999+1000=1999+6=2005

 

3.Նշիր այն թիվը, որի գրությունը համապատասխանում է երեք հազար երեսունչորս թվին:

3340 300034 3034 3304

 

4.Ընտրիր այն թիվը, որը 740-ից մեծ է 20-ով:

760 14800 720 74020

 

5.Ո՞ր շարքի թվերն են դասավորված աճման կարգով

 

1, 20, 356, 4044, 5797

1001, 101, 30001, 313

1041, 1040, 1002, 8283

5283, 3222, 230, 219

 

6.Արտահայտիր րոպեներով:

6ժ=360ր

9ժ=540ր

4ժ 45ր=285ր

2ժ 15ր=135ր

5ժ 12ր=312ր

7ժ 2ր=422ր

7.Քառակուսու պարագիծը 440 սմ է: Գտիր քառակուսու կողմի երկարությունը:
Լուծում
440:4=110
Պատ.՝110 սմ

 

Posted in Ռուսերեն

Руский язык

Это красная роза. Её нарисовали красной краской. Это
зелёная трава. Её нарисовали зелёном карандашом. Это
синее озеро. Его нарисовали синим цветом. Это чёрный
плащ. Его нарисовали чёрной краской. Это наши игрушки.
Их нарисовали разными цветоми и карандашами.

Posted in Դդմածես

Պատրաստում ենք ղափամա

Ղափամա պատրաստելու համար անրաժեշտ է՝
Կլոր, սիրուն դդում
Չիր և չամիչ
Ընկույզ
Բրինձ
Մեղր
Կարագ

Պատրաստման եղանակը՝
1.Դդումի վերևի մասը կտրում ենք աստղածաղկի նման, դատարկում ենք դդմի միջի սերմերը:
2.Կտրատում ենք չիրը, ընկույզը: Թավայի մեջ դնում ենք կարագը, վրան լցնում ենք կտրատած չիրը, ընկույզը և չամիչը: Այս ամենը տապակում ենք: Առանձին կաթսայի մեջ եփում ենք մաքրած բրինձը:
3.Դդումի մեջ, պատերի վրա քսում ենք մեղր: Տակը գդալով շերտ-շերտ լցնում ենք բրինձը հետո չիրը և չամիչը:
4.Այս ամենը լցնելուց հետո, վրան դնում ենք կարագ և մի քիչ մեղր: Բերանը փակում ենք և դնում ենք ջեռոցը:

5.Եփում ենք 180 աստիճան ջերմաստիճանի տակ, 4 ժամ:

Posted in Դդմածես, Ճամբար

Դդում տեղեկություն

Դդումն 4000-6000 տարի աճել է Մեքսիկայում, Բելիզում, Գվատեմալայում և Պրուում, հետագայում տարածվել է Բոլիվիայի, Էկվադորի, Պանամայի, Պուերտո Ռիկոյի և Վենեսուելայի մշակովի բույսերի ցանկում: Այն ընդանուր առմամբ, աճում է անձրևներով ցածր բարձրությունների վրա: Ֆլորիդայում է մշակվել հայտնի Սամինոլ դդմատեսակը: Դդումն ունի բազմաթիվ տեսակներ, որոնք օգտագործվում են որպես սնունդ: Շատ դդմատեսակներ հնարավոր է պահպանել երկար ժամանակ, կորիզները ևս պահպանվում են երկար ժամանակ: Ամառային դդմատեսակն ունի նուրբ, բարակ, ուտելի կեղև: Դդմի տերևները ամբողջական կամ թաթաձև-բլթակավոր, խաշոր և երկար տերևակոթերով, թավոտ: Ծաղիկները խոշոր են, դեղին, մեկական: Ծաղկում է մինչև ուշ աշուն: Պտուղը կեղծ հատապտուղ է, տարբեր մեծության, ձևերի և գույների: Պտուղները պարունակում են շաքարներ: Ցողունը մագլցող է, գետնատարած, ճյուղավորվող: Դդմի սերմից ստանում են յուղ, պատրաստում հակաճիճվային դեղամիջոց: Օգտագործում են սննդի մեջ: Դդումը ջերմասեր է: Չնայած կեղևը ամուր է և դառն, սակայն պտղամիսը քաղցրահամ է և շատ օգտակար:

Դդումով պատրաստվում է ղափամա և մուրաբա:

Posted in Ճամբար, Ճամփորդություններ

Ինչպես ենք այսօր քշել չմուշկ

Այսօր ես իմ դասարանի հետ և ուսուցիչների հետ գնացել եմ չմուշկ քշելու: Մենք շարժվեցինք ժամը 10:30 և հասանք 10:50 Գեղասահքի մարզադպրոց: Մենք հաքանք չմուշկները և գնացինք քշելու: Ես սկսբում չէի կարողանում, իսկ հետո ինձ սովորեցրեցին: Սառույցը շատ պինդ էր և մեծ: Ինձ շատ դուր եկավ այս Գեղասահքի մարզադպրոցը: Հետո մենք կանգնեցինք ամենակենտրոնում և նկարվեցինք: Ես քշեցը 3-4 շրջան: Ինձ ամենաշատը դուր եկավ չմուշկ քշելը ամենամեջտեղում: Երբ որ մենք հասանք Գեղասահքի մարզադպրոց ես ցանկացա միանգամից չմուշկ քշել: Հուսով եմ որ ես իմ դասարանի և իմ ուսուցիչների հետ կրկին կգնամ Գեղասահքի մարզադպրոցը:

Posted in Դդմածես

Ճամփորդ դդումը

Լինում է չի լինում մի դդում է լինում նա ունենում է մայրիկ և հայրիկ նա նրանց շատ էր սիրում, բայց նրանց մոտ վեճեր էին լինում երեխա դդումն ուզում էր գնալ տարբեր ճամբորդությունների, իսկ մայրիկն ու հայրիկն ասում էին որ դու երբեք չես գնա ճամբորդության որովհետև այնտեղ վտանգավոր է։ Դդումն միշտ մայրիկին ու հայրիկին պատասխանում էր ես կգնամ ուրիշ ընտանիք մյուս ընտանիքի հետ կգնամ ճամփորդության և նաև միայնակ կգնամ և երբեք ձեզ մոտ ետ չեմ վերադառնա։ Նա միշտ այդպես ասում էր, բայց չեր գնում ուրիշ ընտանիք որովհետև նա իր մայրիկին ու հայրիկին շատ է սիրում և նաև նա գիտեր որ նրա մայրիկն ու այրիկն մտածում են նրա մասին։ Դդմի տատիկն ու պապիկն գնացել են այդ նույն տեղերը և ետ չեն վերադարձել որովհետև այնտեղ վտանգավոր է։ Մի օր նա կրկին սկսեց վիճել իր մայրիկի և հայրիկի հետ, բայց այս անգամ նա իսկապես գնաց ճանփորդության միայնակ նա որոշեց իր հետ նմուշներ բերել որպեսզի մայրիկն ու հայրիկն ուրախանան և գովեն նրանց երեխային։ Այդ ժամանակ մայրիկն ու հայրիկն անհանգստանում էին իրենց դդմի մասին, իսկ դդումը կարոտու էր իր մայրիկին ու հայրիկին։ Դդումն տեսնում էր տարբեր բույսեր և նրան շատ էին դուր գալիս նա մտածեց իսկ ի՞նչ կպատահի եթե ես մի քանի բույս քաղեմ մայրիկիս համար իսկ հայրիկիս համար բերեմ տարբեր նմուշներ։ Նա այդպես էլ արեց, բայց երբ որ նա քաղեց մեկ բույս բույսը երկարացավ և փաթաթեց նրան, բայց դդումը շատ խորամանկ էր և իր հետ դանակ եր վերցրել նա վերցրեց դանակը և կտրեց բույսի փոչը։ Նա գնաց ուրիշ մի իսկական գեղեցիկ տեղ և այնտեղից մայրիկի համար լի տարբեր համեղ հոտով բույսեր բերեց, իսկ հայրիկի համար բերեց տարբեր նմուշներ, իսկ ամբողջ ընտանիքի համար նա բերեց ամեն մեկին մեկեկան փունջ բույսերով և ամեն մեկի համար կրկին մեկեկան նմուշներ։ Երբ նա վերադարձավ տուն նրա մայրիկն ու հայրիկն շատ ուրախացան և գովեցին նրանց երեխա դդմին։ Երբ որ դդումն մեծացավ նա շաուրնակեց գնալ ճամփորդություններ և բերել այնտեղից տարբեր նմուշներ և նվերներ իր ընտանիքի համար և նրանք ապրեցին ուրախ և խաղաղ։

Posted in Ամփոփում, Ճամբար

Ճամբարի 2-րդ շաբաթվա ամփոփում

Ճամբարի 2-րդ շաբաթվա ընթացքում տարբեր հետաքրքիր բաներ եմ արել իմ դասընկերների և իմ դպրոցի ուսուցչուհիների հետ։ Երկուշաբթի օրը ընկեր Շուշանի չորորդ, հինգերորդ դասարանցիների հետ տնկել ենք դդմի սերմ ենք։ Նրանք մեզ սովորեցրեցին թե ինչպես պետք է բույսը տնկել։ Պետք է սերմը մտցնել հողի մեջ և հողը այդ սրմից 2 անգամ շատ լցնել վրան, որպեսզի սերմը դրսում չլինի, իսկ հետո սերմի և հողի վրա լսնել ջուր։ Մենք հողը լցրեցինք թղթե բաժակի մեջ սերմը տնկեցինք և ջուրը լսրեցինք հողի և սերմի վրա։ Երեքշաբթի օրը կարդացել ենք քեռի Ֆեոդորը շունը և կատուն գրքից 13, 14-րդ գլուխմերը, դուրս գրել անծանոթ բառերը և օնլայն բառարանի օգնությամբ բացատրեցինք։ Չորեքշաբթի օրը google որոնողական եջից գտանք տեղեկություն Սևաբերդ գյուղի մասին։ Եվ գնացինք մարզական ստուգատեսի Մայր դպրոց։ Հինգշաբթի օրը գնացինք ճամփորդության Սևաբերդ գյուղ սահնակներով և այնտեղ սահնակ քշեցինք և քեռի Ֆեոդորը շունը և կատուն գրքից կարդացինք 15, 16-րդ գլուխները։ Ուրբաթ օրը քեռի Ֆեոդորը շունը և կատուն գրքից կարդացինք 17, 18-րդ գլուխները նրանք հետաքրքիր էին։ Այսքանը մեր ճամբարի 2-րդ շաբաթվա մասին։

Posted in Ամփոփում, Ճամբար

Ճամբարի 1-ին շաբաթվա ամփոփում

Ճամբարի առաջին շաբաթվա ընթացքում ես իմ դասընկերների և ուսուցչուհու՝ ընկեր Գոհարի հետ գնացինք և նայեցինք քեռի Ֆեոդորը, շունը և կատուն: Դրանից հետո արեցինք մարմնամարզություն: Մարմնամարզությունից հետո կարդացինք քեռի Ֆեոդորը, շունը և կուտուն, տասնմեկ և տասներկուերորդ գլուխները: Այդ մուլտֆիլմի գրքից ամեն օր մենք կարդում ենք երկու-երկու: Մենք նաև նկարել ենք այս շաբաթ մեր ջոկատը նրա անվանումը արծիվներ է: Մենք կարդում ենք հին քեռի Ֆեոդորը, շունը և կատուն, բայց նայում ենք նոր քեռի Ֆեոդորը, շունը և կատուն: Այն շատ հետաքրքիր է երկու տարբերակներով էլ: Մենք նաև այս շաբաթվա ես իմ դասարանցիների հետ և երաժշտության ուսուցչուհու՝ ընկեր Մարիամի հետ խաղացինք տարբեր խաղեր նրանք շատ հետաքրքիր էին: Նրանք ինձ շատ դուր եկան: Այդ խաղերը ընկույզով էին: 1-ին խաղում մենք ընկույզը պետք է գցեինք տարայի մեջ, բայց մի խումբը պետք է երգեր իսկ մյուս խումբը հերթականությամբ գցեր տարայի մեջ և ընդակառակը մյուս խումբը որը գցել էր նրանք երգում էին իսկ մյուս խումբը որը արդեն երգել էր նրանք նույն պես հերթականությամբ գցում էին ընկույզները տարայի մեջ: 2-րդ խաղը այսպիսին էր դուք գլորում էիք ընկույզները և եթե ձեր ընկերը չի կարողանում բռնել նա պարտվում է կամել եթե ընկույզը կեզանից հետ է գնում դու պարտվում ես իսկ 3-րդ խաղը նմանատիպ է ուղակի այդ խաղը խմբերով է առաջին խումբը գլորում է ընկույզը մյուս խումբ և ընդակառակը մյուս խումբը մյուս խմբին: Ամեն օր մենք վերջին ժամին խաղում ենք տարբեր խաղեր: Ես խաղացել եմ այլկերպիկ, իսկ հիմա հավաքում եմ հազարանոց փազլ իմ ընկերների հետ այդ փազլը երջանկության դղյակն է: Այն շատ մանր է և շատ հետաքրքիր է հավաքել: