Posted in մաթեմատիկա 4-րդ

Մաթեմատիկա

Վարժ.314
Կատարի՛ր բազմապատկումը և արդյունքը ստուգի՛ր բաժանումով:
ա)853×8=6824
Ստ.՝
6824:8=853

583×20=11660
Ստ.՝
11660:20=583

715×32=4275
Ստ.՝
4275:32=715

642×210=134820
Ստ.՝
7704:210=134820

բ)723×6=4338
Ստ.՝
4338:6=723

126×90=11340
Ստ.՝
11340:90=126

811×65=52715
Ստ.՝
52715:65=811

621×920=571320
Ստ.՝
571320:920=621

Վարժ.315
Բաժանումով ստուգի՛ր՝ ճիշտ է արդյոք կատարվել բազմապատկումը:
ա)555×9=4995
Ստ.՝
4995:9=555

525×70=36750
Ստ.՝
36750:70=525

815×37=30155
Ստ.՝
30155:37=815

բ)926×7=6482
Ստ.՝
6482:7=926

715×40=28600
Ստ.՝
28600:40=715

624×42=26208
Ստ.՝
26208:42=624

Վարժ.316
Ներկայացրու՛ կարգային գումարելիների գումարի տեսքով:
ա)55, 50005, 100003
55=50=5
50005=50000+5
100003=100000+3

բ)777, 3300, 606060
777=700+70+7
3300=3000+300
606060=600000+6000+60

Վարժ.317
Կատարի՛ր գործողությունները:
ա)24օր-18ժ=23օր 24ժ-18ժ=23օր 6ժ
12ժ-25ր=11ժ 60ր-25ր=11ժ 35ր
7ր-45վ=6ր 60վ-45վ=6ր 15վ
8օր 12ժ-22ժ=7օր 36ժ-22ժ=7օր 14ժ

բ)12 տարի-6 ամիս=11 տարի 12 ամիս-6 ամիս=11 տարի 6 ամիս
6 դար-28 տարի=5 դար 100 տարի-28 տարի=5 դար 72 տարի
5ժ 12ր-52ր=4ժ 72ր-52ր=4ժ 20 ր
5 տարի 2 ամիս-8 ամիս=4 տարի 14 ամիս-8 ամիս=4 տարի 6 ամիս

Posted in Մայրենի

Պաուլո Կոելյո. «Սուրբ Ծննդյան հեքիաթ»

Ըստ հին ու շատ հայտնի լեգենդի՝ մի օր Լիբանանի հրաշք անտառներում ծնվեցին երեք մայրի։ Մայրիները, ինչպես հայտնի է, շատ դանդաղ են աճում, այնպես որ մեր երեք ծառերը բավականին երկար ժամանակ ունեին մտածելու կյանքի և մահվան, մարդկանց ու բնության մասին։ Նրանք տեսան, թե ինչպես Լիբանան եկան Սողոմոն արքայի մարդիկ, և թե ինչպես հետո ասորացիների հետ մարտերում ողջ երկիրը ողողվեց արյան գետերով։ Նրանք մոտիկից տեսան անգամ իրենց երդվյալ թշնամիներին` Եղիա մարգարեին և Իզաբելին: Նրանց ժամանակ էր, որ ստեղծվեց այբուբենը: Ու նրանք անընդհատ զարմանում էին` տեսնելով, թե ինչպես են գույնզգույն կտորներով բարձված քարավաններն անցնում իրենց կողքով: Եվ մի գեղեցիկ օր նրանք որոշեցին խոսել ապագայի մասին.
-Այս ամենից հետո, ինչ ինձ բախտ վիճակվեց տեսնել,- ասաց առաջինը,- ես կուզեի դառնալ գահ, որին կնստեր աշխարհի ամենազորեղ թագավորը:
— Իսկ ես կուզեի դառնալ ինչ-որ բանի մի մասնիկը, ինչը հավետ կվերածեր Չարը Բարու, -ասաց երկրորդը:
— Ինչ վերաբերում է ինձ,- ասաց երրորդը,- ես երազում եմ, որ մարդիկ, ամեն անգամ նայելով ինձ, հիշեին Աստծուն:
Այդպես անցան երկար ու ձիգ տարիներ, և վերջապես, անտառում հայտնվեցին փայտահատները: Նրանք կտրեցին ծառերն ու տարան: Ամեն մի ծառն ուներ իր նվիրական երազանքը, բայց իրականությունը երբեք չի հարցնում, թե ինչ ենք երազում: Առաջին ծառից փարախ կառուցեցին, իսկ մնացորդներով` մսուր: Երկրորդից` կոպիտ, գյուղական աթոռներ ու սեղան սարքեցին, որոնք հետո ծախեցին կահույքավաճառին: Երրորդի գերանները վաճառել չհաջողվեց: Դրանցից տախտակներ սղոցեցին և դրեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:
Միշտ տրտնջում էին երեք ծառերը. «Մեր փայտն այնքան լավն էր, բայց ոչ ոք չկարողացավ ինչպես հարկն է օգտագործել այն»: Ժամանակն անցնում էր, և մի անգամ ամուսնական մի զույգ գիշերելու տեղ չգտնելով, որոշեց մտնել ու գիշերը լուսացնել այն փարախում, որը կառուցված էր առաջին ծառի տախտակներից: Կինը հղի էր և հենց փարախում նա այդ գիշեր տղա ունեցավ, որին դրեց մսուրում, փափուկ դեզի վրա: Եվ այդ պահին առաջին ծառը հասկացավ, որ իր երազանքն իրականացավ. նա այդ գիշեր պահել էր Աշխարհի ամենակարող Թագավորին: Մի քանի տարի անց գյուղական մի սովորական խրճիթում մարդիկ հացի նստեցին հենց այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ ծառի փայտերից: Մինչ ընթրիքը կսկսեին, նրանցից մեկը օրհնեց սեղանին դրված հացն ու գինին: Եվ երկրորդ ծառն անմիջապես հասկացավ, որ ոչ սովորական այս ընթրիքին ինքը Մարդու և Աստվածայինի կապի ականատեսը դարձավ: Հաջորդ առավոտյան երրորդ ծառի տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց մի տանջված ու արյունոտված տղամարդու բերեցին և խաչեցին: Երրորդ ծառը սարսափեց իր ճակատագրից և անիծեց իր դաժան բախտը: Սակայն չէր անցել երեք օր, երբ նա հասկացավ իրեն բաժին ընկած ճակատագիրը: Մարդը, որ մեխված էր այդ խաչին, դարձավ Երկրի Լուսատուն: Իսկ իր փայտից պատրաստված խաչը տանջանքների գործիքից վերափոխվեց հաղթանակի և հավատի խորհրդանիշի:

Առաջադրանքներ

1.  Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բացատրի՛ր:
Փարախ-ոչխարների հանգստանալու տեղ

2. Ինչպիսի՞ ծառեր են մայրիները.

ա. պատմվածքում ներկայացված տեղեկությունների համաձայն
Պատմվածքում մայրին դանդաղ է աճում:

բ. բնագիտական տեղեկությունների համաձայն
Բնագիտական տեղեկությունների համաձայն այն թունավոր է:

3. Ինչի՞ մասին էին երազում ծառերը:
Առաջին ծառ-լինել գահ, որի վրա կնստի ամենահզոր թագավորը:
Երկրորդծ ծառ-լինի ինչ որ մի բանի մասնիկը, որը չարը կվերածի բարու:
Երրորդ ծառ-ամեն մարդ նայելով իրեն հիշի Աստծուն:

4. Պատմվածքից առանձնացրու՝ քո կարծիքով, երեք ամենակարևոր մտքերը և գրավոր մեկաբանի՛ր:
1.Ես երազում եմ, որ մարդիկ, ամեն անգամ նայելով ինձ, հիշեին Աստծուն:
2.Ես կուզեի դառնալ ինչ-որ բանի մի մասնիկը, ինչը հավետ կվերածեր Չարը Բարու
3.Ամեն մի ծառն ուներ իր նվիրական երազանքը, բայց իրականությունը երբեք չի հարցնում, թե ինչ ենք երազում:

5. Մեկ նախադասությամբ պատմվածքին նոր ավարտ հորինի՛ր:
Եվ մայրիների երազանքները կատարվեցին:

6. Ո՞րն է այս պատմվածքի հիմնական գաղափարը:
Գաղափարը այն է, որ լինել միշտ բարի:

Լրացուցիչ

1. Ընկերներիդ կամ ընտանիքիդ անդմաների հետ դերերով կարդացեք ու ձայնագեք պատումը:

2. Համապատասխան երաժշտության և ձայնագրության համադրությամբ ռադիոթատրոն պատրաստիր:

3. Պատրաստած նյութը հրապարակիր քո բլոգում: