Posted in Հայրենագիտություն

Հայաստանի մայրաքաղաքները

Տարբեր դարաշրջաններում Հայաստանն ունեցել է 12 մայրաքաղաք:

Դրանք են՝ Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի, Երևան:

Վան

Image result for վան քաղաք

Վանա լճի ափին է: Հայտնի է նաև Տոսպ, Տուշպա, Վանտոսպ, Երվանդավան, Շամիրամի քաղաք անուններով: Աշխարհի հնագույն քաղաքներից է, այն պեղել են ճանաչված շատ հնագետներ:

Արմավիր

Image result for արմավիր մայրաքաղաք

Մ.թ.ա. 331թ. դարձել է Երվանդունիների մայրաքաղաքը։
Մ. Խորենացին Արմավիրի հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի թոռ Արամայիսին:

Երվանդաշատ

Image result for Երվանդաշատ մայրաքաղաք

Երվանդ Վերջին արքան մ.թ.ա. 220թ. քաղաքը կառուցել է Արարատյան նահանգի Երասխաձոր գավառում` Ախուրյանն Արաքսին միախառնվելու վայրում։
Երվանդ Վերջին թագավորը Երվանդաշատ է տեղափոխում արքունի ողջ հարստությունը և Արմավիրի բնակչության մի մասը: Մայրաքաղաքը տեղափոխելու հիմնական պատճառը, ըստ Մ. Խորենացու, Արաքսի հունի փոփոխումն էր, ինչի հետևանքով քաղաքի բնակիչները զրկվել էին ջրից:

Արտաշատ

Image result for Արտաշատ մայրաքաղաք

Արտաշատը հիմնել և մայրաքաղաք է հռչակել Արտաշես Առաջին արքան: Հիմնադրման հավանական տարեթիվն է մ.թ.ա. 189թ.: Պատմիչների վկայությամբ` քաղաքը կառուցվել է Արաքս և Մեծամոր գետերի միախառնման վայրում:

Տիգրանակերտ

Տիգրան Մեծի օրոք, երբ Հայաստանը դարձավ աշխարհի մեծագույն տերություններից, մայրաքաղաք Արտաշատը մնաց երկրի հյուսիսում:
Հրաժարվելով տերության ծայրամասում հայտնված Արտաշատից՝ արքայից արքան մ.թ.ա. 80-ական թվականներին նոր մայրաքաղաք կառուցեց  Աղձնիքում՝ Արևմտյան Տիգրիսի վտակ Քաղիրթ գետի հովտում։

Վաղարշապատ

Այստեղ բնակավայր եղել է դեռևս քարի դարում։ Երվանդ Սակավակյացի փեսա Վարդգեսը մ.թ.ա. IV դարում այստեղ հիմնել է Վարդգեսավանը։ Տիգրան Մեծի ժամանակ դարձել է գյուղաքաղաք։ Վաղարշ Ա-ն (117-140թթ.) պարսպապատում է Վարդգեսավանը, վերանվանում Վաղարշապատ և հռչակում մայրաքաղաք:

Դվին

Image result for Դվին մայրաքաղաք

Դվինը որպես արքայանիստ քաղաք հիմնվել է 4-րդ դարի 30-ական թվականներին, երբ հայոց Խոսրով Կոտակ թագավորը (332-338թթ.) արքունիքն Արտաշատից տեղափոխեց այստեղ և Դվինը հայտարարեց նոր մայրաքաղաք:

Բագարան

Արշարունիք գավառում գտնվող Բագարանը Աշոտ Բագրատունին 885թ. դարձրել է հայոց նորանկախ պետության մայրաքաղաքը։ Հայաստանի հին բնակավայրերից է. հիմնադրել է Երվանդ Վերջինը (մ.թ.ա. 220-201թթ.)՝ Երվանդաշատի հետ միաժամանակ։

Շիրակավան

Image result for Շիրակավան մայրաքաղաք

Սմբատ Բագրատունին /890-914թթ./ թագադրվել է այստեղ ` 892թ. երկրի նոր մայրաքաղաքում: Սմբատ Առաջինի և նրա որդի Աշոտ Երկաթի օրոք՝ շուրջ 40 տարի, Հայաստանի մայրաքաղաքը Շիրակավանն էր։

Կարս

Աշոտ Երկաթի (914-928թթ.) մահից հետո թագավոր Աբասը (928-953թթ.), ով Կարսի կառավարիչն էր, չտեղափոխվեց Շիրակավան, այլ, մնալով Կարսում, այն հռչակեց մայրաքաղաք:

Անի

Image result for անի մայրաքաղաք

961թ. Աշոտ Ողորմածը Անիում օծվում է թագավոր և քաղաքը դարձնում արքայանիստ:
Անին եկեղեցաշատ քաղաք էր: Ըստ պատմագիրների` այնտեղ կար հազար ու մեկ եկեղեցի, որոնց գլուխգործոցը Մայր տաճարն էր` Տրդատի ճարտարապետությամբ:

Երևան

Image result for Երևան մայրաքաղաք

Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է և պատմական Հայաստանի տասներկուերորդ մայրաքաղաքը, որն աշխարհի հնագույն բնակավայրերից ու շարունակաբար բնակեցվող հին քաղաքներից մեկն է: Այն տեղակայված է Հրազդան գետի ափին և հանդիսանում է երկրի  վարչական, մշակութային և տնտեսական կենտրոնը:

Երևանը Ք.ա. 782 թվականին Արարատյան դաշտավայրում հիմնադրել է Արգիշտի Առաջին արքան և կոչել Էրեբունի, որի հնչյունափոխությունից էլ առաջացել է Երևան անունը:

Posted in մաթեմատիկա 4-րդ

Մաթեմատիկա

Վարժ.352
Հաշվի՛ր արտահայտության արժեքը, եթե.
a=3225, b=225, c=25
ա)a-b+c=2975
3225-225+25=3225-250=2975
բ)a-(b-c)=3025
3225-(225-25)=3225-200=3025
գ)a-(b+c)=2975
3225-(225+25)=3225-250=2975

Վարժ.354
Գրի՛ր այն հինգանիշ թիվը, որի՝
ա)միավորը 3 է, հազարավորը՝ 0, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 5:
50553
բ)տասնավորը 1 է, հազարավորը՝ 2, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 4:
42414

Խնդիր.355
1 լիտր բենզինի զանգվածը 650գ է: Որքա՞ն է մեքենայի 60լ տարողությամբ լիքը լցված բաքի բենզինի զնգվածը:
Լուծում
60×650=39000
Պատ.՝39000լ

Խնդիր.356
ա)Զբոսաշրջիկը քաղաքից դուրս եկավ ժամը 8:25-ին և գյուղ հասավ նույն օրվա ժամը 14:40-ին: Որքա՞ն ժամանակում նա անցավ այդ ճանապարհը:
Լուծում
14:40-8:25=6ժ 15ր
Պատ.՝6ժ 15ր

բ)Զբոսաշրջիկների խումբը գյուղից ժամը 10:45-ին ճանապարհվեց քաղաք: Նրանք տեղ հասան հաջորդ օրը՝ 2:10-ին: Որքա՞ն ժամանակում զբոսաշրջիկներն անցան այդ ճանապարհը:
Լուծում
2:15-10:45=15ժ 30ր
Պատ.՝15ժ 30ր

Խնդիր.357
ա)Ծորակից 6 րոպեում հոսում է 12լ ջուր: Որքա՞ն ջուր է հոսում այդ ծորակից 40 րոպեում:
Լուծում
12:6=2
2×40=80
Պատ.՝80լ

բ)Ծորակից 6 րոպեում հոսում է 12լ ջուր: Որքա՞ն ջուր է հոսում այդ ծորակից 3 ժամում:
Լուծում
12:6=2
2×180=360
Պատ.՝360լ

Խնդիր.358
ա)Եթե Կարենն իր ունեցած գումարից ծախսեր 80 դրամ, ապա նրա մոտ կմնար այնքան գումար, որքան ունի Հայկը: Հաշվի՛ր, թե նրանցից յուրաքանչյուրը որքան գումար ունի, եթե նրանք միասին ունեն 1400 դրամ:
Լուծում
1400-80=1320
1320:2=660
660+80=740
Պատ.՝Կարեն-740, Հայկ-660

բ)Եթե մայրիկը Սոնային տա ևս 300 դրամ, ապա Սոնան կունենա այնքան գումար, որքան ունի եղբայրը: Հաշվի՛ր, թե նրանցից յուրաքանչյուրը որքան գումար ունի, եթե նրանք միասին ունեն 2500 դրամ:
Լուծում
Պատ.՝

Posted in Մայրենի

Տոնածառը

Ամանորին մնացել էր երկու օր: Մի ընտանիք կար նրանք տոնածառ չունեին և նրանք որոշեցին գնոլ անտառ տոնածառ փնտրելու, բայց նրանց հայրն ասաց.
-Ես միայնակ կգնամ:
Եվ հայրը գնաց տոնածառ փնտրելու: Նա գնաց գնաց և տեսավ լի եղեվնիներ: Նա չգիտեր ում ընտրի և գնաց տուն: Մի տոնածառ կար նա շատ գեղեցիկ էր, բայց նրան ոչ ոք չէր սիրում և հավանում: Մյուս ծառերը և եղեվնիները մտածում էին, որ նրանք են ամենագեղեցիկը: Ձմեռ պապն եկավ և տեսավ որ նրան ոչ ոք չի սիրում: Նա ասաց.
-Ես քեզ կօգնեմ որպեսզի քեզ բոլորը սիրեն:
Ձմեռ պապը իր պարկում ուներ լի՜ խաղալիքներ: Նա այդ խաղալիքները հանեց և զարդարեց նրան: Եվ տոնածառը ավելի գեղեցկացավ: Տոնածառն ասաց.
-Շնորակալությու՛ն, Ձմեռ պապ դու ամենալավն ես:
Ձմեռ պապն գնաց և հայրը կրկին եկավ և տեսավ, որ մի տոնածառ շատ գեղեցիկ է և զարդարված: Հայրը վերցրեց այդ տոնածառը և գնաց տուն: Բոլորը ուրախացան և նշեցին միասին Նոր տարին: