Posted in Մայրենի

Մեղուն ու հավը

Հավը Մեղվի վրա ծիծաղելով ասաց մեկ անգամ.
Ինչ անշնորհք ճանճ ես դու, ամբողջ օրը ծաղկից ծաղիկ ես թռչկոտում և ոչ մի բանի
պետք չես գալիս:
Իսկ դու, հավիկմարիկ, ի՞նչ ես շինում,- հարցրեց մեղուն:


Մի՞թե չգիտես, թե ինչ եմ շինում, ես քեզ նման պարապսարապ չեմ տզտզում: Ես օրը
մեկ ձու եմ ածում, մեկ ձու, գիտե՞ս մեկ ձուն քանիս է:
Գիտեմ, գիտեմ, հասկացա: Բայց ես մինչև հիմա կարծել եմ, թե դու օրը հարյուր ձու ես
ածում:
Ինչպե՞ս կարելի է օրը հարյուր ձու ածել, անխելք մեղու:
Ապա եթե քո ածածդ ընդամենը մի ձու է, էլ ինչո՞ւ ես հարյուր անգամ կչկչում, թե հա˜յ,
հարա˜յ, լսեցեք, որ ձու եմ ածել: Իմ կարծիքով ՝ այսքան կչկչալուն մի ձուն շատ քիչ է:
Այնպես չէ, իմաստուն հավիկմարիկ:
Բայց դու ի˜նչ ես շինում, դու, որ իմ մի ձուն քիչ ես համարում:
Ես ինչ որ շինում եմ, քեզ պես կչկչալով չեմ հայտնում ուրիշներին: Ես գլուխս քաշ գցած,
մեղր եմ շինում: Գիտե՞ս ինչ է մեղրը: Դա հավի կերակուր չէ, քո խելքի բանը չէ, հավիկ
մարիկ:

Առաջադրանքներ

1.Անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Ածել-լցնել

Կչկչալ-գոռալ

Շինել-պատրաստել

Գլուխս քաշ գցած-գլուխը կախել, գլուխը խոնարհել

 

2.Ինչպիսի՞ հարցին պատասխանող բառերին ավելացրեք ի՞նչ, ինչե՞ր, ո՞վ, ովքե՞ր հարցերին պատասխանող բառեր:

գեղեցիկգեղեցիկ մայրիկ

ծիծաղկոտծիծաղկոտ ծաղրածու

ուրախուրախ դեմք

մտածկոտմտածկոտ մարդ

երազկոտերազկոտ երեխա

դանդաղաշարժդանդաղաշարժ կրիա

բրդոտբրդոտ արջ

3.Կազմի՛ր տրված բառերի հոգնակի թիվըԲոլոր բառերին ավելացրո՛ւ  —եր կամ ներ մասնիկները:

Քարքարեր

կատուկատուներ

շունշներ

գառգառներ

տունտներ

դուռդռներ

գրիչգրիչներ

մատմատեր

սրիչսրիչներ

երեխաերեխաներ

թռչունթռչուններ

գդալգդալներ

գիրքգրքեր

տետրտետրեր

տառտառեր

սեղանսեղաններ

4.Մեկ բառով գրեքԵրկրների անունները չմոռանաք գրել մեծատառ:

Հայերի երկիրըՀայաստան

Հնդիկների երկիրըՀնդկաստան

Վրացիների երկիրըՎրաստան

Ռուսների երկիրըՌուսաստան

Հույների երկիրըՀունաստան

Պարսիկների երկիրըՊարսկաստան

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով