Posted in Մայրենի

Դեպի Բուսաբանական այգի

Բարև ձեզ ես Մարիա Բարսեղյանն եմ: Այսօր ես  կպատմեմ թե ես ինչպես եմ իմ ընկերների և ուսուցիչների հետ գնացել Բուսաբանական այգի: Այնտեղ կային լի տարբեր բույսեր որոնց մասին ես դեռ չգիտեի և չէի տեսել: Այնտեղ կար Մանրիկ ծառ: Այն գեղեցիկ շարված էր ինչպես հարկ-հարկ: Բայց կար մի ծառ որի ճյուղերը կոր էին: Այնտեղ կար եգիպտացորենի ծառ մեկ հատը հասել էր մյուսը չէր հասել: Այնտեղ կար մի բույս որը շա՜տ երկար էր: Հետո մենք գնացինք երգեցինք կոմիտասի երգերը և արտասանեցինք: Իսկ երգելուց և արտասանելուց հետո մենք գնացինք մի տեղ այնտեղից հավաքեցինք տերևներ հետո դրանց վրա գուաշով նկարեցինք և տպեցինք թղթի վրա: Իսկ դրանից հետո մենք <<Ճանապարհ>> բանաստեղծությունը արտասանելով գնացինք խաղահրապարակ, և այնտեղ խաղացինք: Հետո գնացինք դպրոց և այսպիսին ստացվեց մեր ճամփորդությունը: