Posted in Բնագիտություն

Թմային աշխատանք-գետեր (բնագիտություն)

Գետ է կոչվում քաղցրահամ ջրի բնական հոսքը, որը հոսում է դեպի լիճ, ծով կամ օվկիանոս։ Որոշ դեպքերում գետը կարող է անցնել հողի մեջ կամ չորանալ, մինչև այլ ջրային օբյեկտի հասնելը։

Գետի սկսման վայրը կոչվում է ակունք, գետերը սկիզբ են առնում ՝ լճերից, սառցադաշտերից, կամ ստորգետնյա ջրերից ։

Այն հատվածը ,որտեղ թափվում է գետը կամավարտվում կոչվում է ՝ գետաբերան։

Գետը իր բոլոր վտակներով և առվակներով կոչվում է ՝ գետային ավազան ։

Գետը ունի նաև հուն, այն ճանապարհն է ,որտեղով որ հոսում է։

Մարիա-մանուշակագույն
Եվա-վարդագույն
Վաղարշակ-կանաչ

Posted in մաթեմատիկա 4-րդ

Մաթեմատիկա

Վարժ.229
Գտի՛ր անհայտ բաղադրիչը:
ա)3635-178=3457
3457+178=3635

2482-124=2358
2358+124=2482

բ)5564-2079=3485
5564-3485=2079

4607-2329=2278
4607-2278=2329

գ)4606-1248=3358
1248+3358=4606

3007-922=2085
3007-2085=922

Խնդիր.231
Երբ կանգառում ավտոբուսից իջավ 7 ուղևոր և ովտոբուս բարձրացավ 12 ուղևոր, ավտոբուսում ուղևորների թիվը դարձավ 24: Քանի՞ ուղևոր կար ավտոբուսում մինչև կանգառ:
Լուծում
24-12=12
12+7=19
Պատ.՝19 ուղևոր

Խնդիր.232
ա)Գնացքը երկու օրում անցավ 1255կմ ճանապարհ: Երկրորդ օրն այն անցավ 25կմ-ով պակաս ճանապարհ, քան անցել էր առաջին օրը: Որքա՞ն ճանապարհ է անցել գնացքը երկրորդ օրը:
Լուծում
1255-25=1230
1230:2=615
615+25=640
Պատ.՝640 կմ ճանապարհ

բ)350 նստատեղ ունեցող ինքնաթիռն ունի 2 սրահ: Առաջին սրահի նստատեղերը 46-ով քիչ են երկրորդ սրահի նստատեղերից: Քանի՞ նստատեղ կա առաջին սրահում:
Լուծում
350-46=304
304:2=152
152+46=198
Պատ.՝198 նստատեղ

Խնդիր.234
Երկու օրում Գայանեն վաճառեց 240կգ վարունգ: Առաջին օրը նա վաճառեց 20կգ ավելի, քան երկրորդ օրը: Հաշվի՛ր, թե որքան է կազմում երկրորդ օրվա վաճառքի գումարը, եթե առաջին օրվանը կազմում է 10400 դրամ:
Լուծում
240-20-220
220:2=110
110+20=130
10400:130=80
80×110=8800
Պատ.՝8800 դրամ

Վարժ.235շ
Արտագրի՛ր և լրացրու՛ բաց թողնված թվերն ու թվանշանները:
բ)8x10000+7x1000+3=87003

Վարժ.236
Արտագրի՛ր և, ըստ օրինաչափության, տրված թվերից հետո գրի՛ր ևս երեք թիվ:
բ)5, 7, 12, 19, 31, 50, 81, 131

Վարժ.237
Եթե 147 թվիը՝ որպես գումարելի, գումարենք 100 անգամ, ապա ո՞ր թվանշաններով կվերջանա այդ գումարը:
Պատ.՝14.700-00 թվանշաններով

Posted in Մայրենի

«Գետակի վրա»

Գետակի վրաԹեքվել է ուռին.Ու նայում է լուռՎազող ջրերին: —

…Երազ – աշխարհումԱմեն բան հավետԳալիս է, գնումՈւ ցնդում անհետ:

Եվ գլուխը կախ`Նա լաց է լինում.-Ջրերը ուրախ`Գալիս են, գնում…

Ինչպիսի՞ն էր այս բանաստեղծության գետակը։ Առանձնացրո՛ւ գետակին բնորոշող հատվածը։
Գետակի վրաԹեքվել է ուռին.Ջրերը ուրախ`Գալիս են, գնում…

Ինչպիսի՞ն էր ուռենին։ Փորձի՛ր բնութագրել նրան։
Ուռենին լուռ նայում է ջրերին, լացում է և թեքված է գետակի վրա:

Բանաստեղծության մեջ ի՞նչ են խորհրդանշում ջրերը։
Ջրերը խորհրդանշում են կյանքը, մարդկությունը, տարիները, ամիսները, եղանակները և կենդանիներին: Եվ ինչպես են նրանք գնում և գալիս:

Ինչի՞ մասին է բանաստեղծությունը։ Փորձի՛ր բացատրել։
Բանաստեղծությունը ջրերի, ուռենու, երազի և աշխարհի մասին է և աշնան:

Կազմի՛ր նախադասություններ, գործածելով տրված արտահայտությունները։ 

Երազ աշխարհ, ուրախ ջրեր, լացող ուռենի։
ա)Աշնան սկիզբ է, իսկ  երազ աշխարհը իր գեղեցիկ ծառերով եկավ:
բ)Գետակից հոսում են ուրախ ջրերը:
գ)Լացող ուռենին լուռ և տխուր նայում է հոսող գետակին:

Ի՞նչ տրամադրություն փոխանցեց քեզ բանաստեղծությունը։ Տպավորությունդ ներկայացրո՛ւ մի քանի նախադասությամբ։
Այս բանաստեղծությունը նման էր աշնանը, որտեղ ուռենին լուռ նայում է գետակին: Ուռենու տրամադրությունը տխուր է, բայց ջրերը ուրախ են: Այս բանաստեղծությունը տխուր է: