Posted in Բնագիտություն

Ֆիզիկական և Քիմիական երևույթներ

Բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունները կոչվում են բնական երևույթներ: Երևույթները կարող են լինել ֆիզիկական և քիմիական:

Ֆիզիկական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը մեկը մյուսի չեն փոխարկվում, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:

Երբ տեղի է ունենում ֆիզիկական երևույթ, փոփոխության կարող են ենթարկվել  նյութի ագրեգատային վիճակը, խտությունը, առարկայի չափսը կամ ձևը, սակայն նյութի բաղադրությունը և կառուցվածքը անփոփոխ են մնում: Նոր նյութեր չեն առաջանում  նյութը հալեցնելիս, եռացնելիս, մանրացնելիս, պնդանալիս, մագնիսանալիս և այլն:
 

Ֆիզիկական երևույթների  օրինակներ են՝ 

Շաքարի, կերակրի աղի, ածխի մեծ կտորների` փոշու վերածվելը, երկաթի խարտելը, ապակյա բաժակի, կուժի կոտրվելը, պղնձե լարի, տետրի թղթի, կոճի թելի և այլնի կտրելը, ջրի եռալը, մոմի և սառույցի հալվելը, ցողի գոլորշիանալը և այլն:

Քիմիական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսի, այսինքն` նոր նյութեր են առաջանում:

Քիմիական ռեակցիաների հատկանիշներն են` գույնի և հոտի փոփոխություն, գազի, նստվածքի, ջրի և այլնի առաջացում, ջերմության կլանում կամ անջատում:

Քիմիական երևույթների օրինակներից են՝ երկաթի ժանգոտվելը, կաթի թթվեը

Posted in մաթեմատիկա 4-րդ

Մաթեմատիկա

Վարժ.387
Հետևելով օրինակին՝ յուրաքանչյուր հավասարության համար ասա՛ չորս ճշմարիտ դատողություն:

600:200=3
600-ը 200-ից մեծ է 3 անգամ:
600-ը 3-ից մեծ է 200 անգամ:

630:9=70
630-ը 70-ից մեծ է 9 անգամ:
630-ը 9-ից մեծ է 70 անգամ:

4800:60=80
60-ը 4800-ից փոքր է 80 անգամ:
80-ը 4800-ից փոքր է 60 անգամ:

Խնդիր.389
Երբ տատիկը իր ունեցած կոնֆետները հավասար քանակով բաժանեց 7 թոռնիկների միջև, յուրաքանչյուր թոռնիկի հասավ 15 կոնֆետ, և ավելացավ ևս 5 կոնֆետ: Քանի՞ կոնֆետ ուներ տատիկը:
Լուծում
7×15=105
105+5=110
Պատ.՝110 կոնֆետ

Խնդիր.390
Տպարանում տպագրված գրքերը 30-ական փաթեթավորելուց հետո ստացվեց 16 փոթեթ և ևս 20 գիրք: Այդ գրքից քանի՞ օրինակ էր տպագրվել:
Լուծում
16×30=480
480+20=500
Պատ.՝500 օրինակ