Posted in Մայրենիի ստուգատես

Մայրենիի ստուգատես: 4-րդ դասարան

Չորրորդ դասարանն ավարտող սովորողը պետք է կարողանա

  • գրական հայերենով ազատ գրավոր և բանավոր հաղորդակցվել
  • գեղարվեստական և տեղեկատվական պարզ տեքստերը կարդալ, հասկանալ, վերարտադրել
  • տեքստի հիմնական գաղափարը ձևակերպել
  • համացանցի տեղեկատվական բազայից օգտվել
  • իր անհատական բլոգը սպասարկել

Ստուգատեսի բավանդակային ուղղությունները

Ստուգատեսի առաջին փուլ /մայիսի 1-31/

Սովորողն իր բլոգում բացում է Մայրենիի ստուգատեսի բաժին, որտեղ տեղադրվում են ստուգատեսային բոլոր նյութերը:

Գրավոր խոսքին ուղղված աշխատանքներ

Տեքստը գրավոր պատմի՛ր որևէ հերոսի անունից։
Օրինակ՝ Տեսքտը փոխադրի՛ր աղվեսի անունից։

«Պոչատ աղվեսը»

«Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թեոնց ապրի աշխարհումայդպես խայտառակվ: Եվորոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռքքաշենիրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց ևսկսեց նրանց գլխինքարոզ կարդալ, որ կտրեն իրենցպոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, ևերկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

«Պոչատ աղվեսը»
Փոխադրած

Ես իմ պոչը թողեցի թակարդում և միտք արեցի, թե ոնց ապրեմ աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեցի մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Ես բոլոր աղվեսներին հավաքեցի և սկսեցի նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ՝ որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ՝ ավելորդ բեռ են: Բայց մի աղվես ինձ պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

  • Հաշվետու պատում՝ ըստ դասավանդողի մշակած հարցարանի «Տարվա իմ ձեռքբերումները»:«Տարվա իմ ձեռքբերումները»
    Ողջույն…
    Ես Մարիա Բարսեղյանն եմ: Ես սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում` Հարավային դպրոցում: Ես 4-րդ դասարան եմ: Ես ձեռք եմ բերել լի ընկերներ: Ես սկզբում ընտրությունը դիզայն էի, հետո մաթեմատիկա, իսկ հիմա կինո-ֆոտո եմ: Ես մայրենիից ձեռք եմ բերել լիքը բաներ: Մենք ուրբաթ օրերին մայրենիի դասերին գիրք ենք բերում և կարդում այն: Հայրենագիտությունից անցել ենք մարզերը, թագավորներին և այլն: Ես ծանոթացել եմ այլ ուսուցիչների հետ: 
  • Ստեղծագործական աշխատանք ռոդարիական (երևակայական երկանդամություն) մեթոդով։

     

                                                                       «Հեռախոսաութնոկ»

    Օվկիանոսում ապրում էին ութոտնուկները և ձկները: Եվ օվկիանոսում մի յուրահատուկ ութոտնուկների ընտանիք կար: Նրանք շատ տարօրինակ էին, որովհետև նրանց ոտքերը հեռախոսից էին:

    Նրանց ոչ ոք չեր տեսել, որովհետև նրանք ամաչում էին դուրս գային:
    Բայց մի ութոտնուկ կար և նա ուզում էր իմանար ամեն ինչ:
    Նա սկսեց հետևել նրանց: Նա մոտեցավ նրանց տան մոտ և մի ծակ բացեց, որպեսզի տեսներ ամեն մի ութոտնուկի: Նա տեսավ նրանց և գնաց բոլոր ձկներին պատմեց, բայց ոչ ոք նրան չհավատաց և նաև ծաղրեցին:

    Նա որոշեց, որ պետք է մի օր նկարի նրանց:
    Նա նկարեց և կրկին եկավ ցույց տվեց բոլորին: Նրան այս անգամ կրկին չհավատացին և ասացին, որ այդ կարող է լինել նրա երևակայությունը:
    Նա մի սարք պատրաստեց, որը իրական կյանքում նրանց կնկարի:
    Նա նրանց նկարեց և բոլորը զարմացան, իսկ ութոտնուկի ծնողները ուրախացան: Բոլորը նրան պաշտում էին նա դարձավ հայտնի:

    Եվ մի օր նա որոշեց գնալ այդ հեռախոսաութնոկների ընտանիք և շնորհակալություն հայտնել նրանց, որ դարձրեցին նրան հայտնի: Եվ նա որոշեց որ պետք է իր ոտքերին հեռախոս կպցնել, որովհետև այդ է նրան դարձրել հայտնի:

    Եվ նա հույս ունեցավ, որ մի օր էլ այդպիսի յուրահատուկ ընտանիք կգտնի: Եվ նրա հորինած սարքը արդեն բոլոր ձկները օգտագործում են և բոլոր ութոտնուկները ուզում են դառնալ այդպիսին ինչպիսին նա էր:

  • Բանավոր խոսքին ուղղված աշխատանքներ
  • Ուսումնական ճամփորդությունների թեմայով ռադիո-հարցազրույց պատրաստիր ընկերոջդ հետ․ /հարցազրույցը պետք է լինի ռադիոնյութի կամ տեսանյութի տեսքով, 2-3 րոպե տևողությամբ, որակյալ, հրապարակված լինի բլոգում:

    https://youtu.be/5Jbepu2Oiqk

  • Ստեղծագործական պատում ռոդարիական «Ուղղաթիռով Կարմիր գլխարկը» հնարի կիրառությամբ /տեսանյութը պետք է հրապարակված լինի բլոգում/
    Շոկոլադե ճանապրհը
    Բառլետտա քաղաքում ապրում էին երեք եղբայրներ:
    Նրանք միշտ կռվում էին և մի օր գնում էին խաղահրապարակ և տեսան, որ ճանապարհը շոկոլադից էր: Նրանցից մեկն ասաց.
    -Ես եմ ոուտելու այս ամբողջը:
    Մյուս երկուսն էլ ասացին, որ մենք այն կկիսենք երեք մասի:
    Նրանք վերցրեցին մատիտը և քանի որ շոկոլադը հալվում է որոշեցին, որ պետք է մատիտով ընդգծեն: Նրանք ընդգծեցին և սկսեցին ուտել: Եվ նրանք շաուրնակում են կռվել:

Ընտանեկան նախագիծ

Բլոգի սպասարկում

  • Բլոգային կարողությունների հարցաթերթ /կազմում է դասավանդողը՝ առաջնորդվելով սովորողի բլոգին ներկայացվող պահանջների կարգով/։

Ստուգատեսի երկրորդ փուլ / հունիսի 13/

  • Միասնական գրավոր աշխատանք

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով