Posted in Բնագիտություն

Ուսումնական 3-րդ շրջանի ամփոփում. Բնագիտություն

Ես Մարիա Բարսեղյանն եմ: Սովորում եմ Մխիթար Սեբաստացու Հարավային դպրոցում: Ես 10 տարեկան եմ: Այս տարի բնագիտությունից արել ենք լիքը բաներ: Արել ենք ծաղկատունկ մաքրել ենք մեր դպրոցի տարածքը: Բույսեր ենք ջրել: Խնամել ենք մեր դպրոցի բույսերը: Սովորել ենք Արեգակնային համակարգը: Անցել ենք մոլորակների հերթականությունը: Գտել ենք մի հավելված: Այդ հավելվածով դու կարող ես գտնել հետ ճանապարհը, եթե մոլորվել ես: Այդ հավելվածի անունը «Վիկիլոգ» է: Նաև անցել ենք, թե ինչ է նշանակում, որ երկիրը պտտվում է իր առանցքի շուրջ և թե ինչ է նշանակում թե երկիրը պտտվում է արեգակի: Անցել ենք հատակագիծը, նաև անցել ենք քարտեզների մասին: Սովորել ենք Ռասաներ: Կան Մոնղոիդ, Եվրոպոիդ և Նեգրոիդ ռասաներ: Նրանցից ամեն մեկը ունի իր կառուծվացքը և մաշկի գույնը: Անցել ենք նաև մաշտաբ: Մաշտաբը այն է, որ մի բանը փոքրացրած է: Անցել ենք նաև, թե ինչ է նշանակում քարտեզի վրայի մուգ և բաց գույները: Օրինակ՝ օվկիանոսի վրա մուգ գույնովը այն է, որ այդ մասը խորն է, իսկ բացը այն է, որ այդ մասում խորը չէ: Արել ենք հետաքրքիր լի փորձեր: Արել ենք նաև բնագիտության ֆլեշմոբեր, որոնց մեջ կային հետաքրքիր փորձեր: Պարարտացրել ենք նաև հողերը: Նաև սովորել ենք պայմանական նշաններ: Այն լինում է քարտեզների վրա: Ամեն մի պայմանական նշանը ցույց է տալիս թե քարտեզի վրա ամեն մի տեղ ինչ կա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով