Posted in Դդմածես

Պատրաստում ենք ղափամա

Ղափամա պատրաստելու համար անրաժեշտ է՝
Կլոր, սիրուն դդում
Չիր և չամիչ
Ընկույզ
Բրինձ
Մեղր
Կարագ

Պատրաստման եղանակը՝
1.Դդումի վերևի մասը կտրում ենք աստղածաղկի նման, դատարկում ենք դդմի միջի սերմերը:
2.Կտրատում ենք չիրը, ընկույզը: Թավայի մեջ դնում ենք կարագը, վրան լցնում ենք կտրատած չիրը, ընկույզը և չամիչը: Այս ամենը տապակում ենք: Առանձին կաթսայի մեջ եփում ենք մաքրած բրինձը:
3.Դդումի մեջ, պատերի վրա քսում ենք մեղր: Տակը գդալով շերտ-շերտ լցնում ենք բրինձը հետո չիրը և չամիչը:
4.Այս ամենը լցնելուց հետո, վրան դնում ենք կարագ և մի քիչ մեղր: Բերանը փակում ենք և դնում ենք ջեռոցը:

5.Եփում ենք 180 աստիճան ջերմաստիճանի տակ, 4 ժամ:

Posted in Դդմածես, Ճամբար

Դդում տեղեկություն

Դդումն 4000-6000 տարի աճել է Մեքսիկայում, Բելիզում, Գվատեմալայում և Պրուում, հետագայում տարածվել է Բոլիվիայի, Էկվադորի, Պանամայի, Պուերտո Ռիկոյի և Վենեսուելայի մշակովի բույսերի ցանկում: Այն ընդանուր առմամբ, աճում է անձրևներով ցածր բարձրությունների վրա: Ֆլորիդայում է մշակվել հայտնի Սամինոլ դդմատեսակը: Դդումն ունի բազմաթիվ տեսակներ, որոնք օգտագործվում են որպես սնունդ: Շատ դդմատեսակներ հնարավոր է պահպանել երկար ժամանակ, կորիզները ևս պահպանվում են երկար ժամանակ: Ամառային դդմատեսակն ունի նուրբ, բարակ, ուտելի կեղև: Դդմի տերևները ամբողջական կամ թաթաձև-բլթակավոր, խաշոր և երկար տերևակոթերով, թավոտ: Ծաղիկները խոշոր են, դեղին, մեկական: Ծաղկում է մինչև ուշ աշուն: Պտուղը կեղծ հատապտուղ է, տարբեր մեծության, ձևերի և գույների: Պտուղները պարունակում են շաքարներ: Ցողունը մագլցող է, գետնատարած, ճյուղավորվող: Դդմի սերմից ստանում են յուղ, պատրաստում հակաճիճվային դեղամիջոց: Օգտագործում են սննդի մեջ: Դդումը ջերմասեր է: Չնայած կեղևը ամուր է և դառն, սակայն պտղամիսը քաղցրահամ է և շատ օգտակար:

Դդումով պատրաստվում է ղափամա և մուրաբա:

Posted in Դդմածես

Ճամփորդ դդումը

Լինում է չի լինում մի դդում է լինում նա ունենում է մայրիկ և հայրիկ նա նրանց շատ էր սիրում, բայց նրանց մոտ վեճեր էին լինում երեխա դդումն ուզում էր գնալ տարբեր ճամբորդությունների, իսկ մայրիկն ու հայրիկն ասում էին որ դու երբեք չես գնա ճամբորդության որովհետև այնտեղ վտանգավոր է։ Դդումն միշտ մայրիկին ու հայրիկին պատասխանում էր ես կգնամ ուրիշ ընտանիք մյուս ընտանիքի հետ կգնամ ճամփորդության և նաև միայնակ կգնամ և երբեք ձեզ մոտ ետ չեմ վերադառնա։ Նա միշտ այդպես ասում էր, բայց չեր գնում ուրիշ ընտանիք որովհետև նա իր մայրիկին ու հայրիկին շատ է սիրում և նաև նա գիտեր որ նրա մայրիկն ու այրիկն մտածում են նրա մասին։ Դդմի տատիկն ու պապիկն գնացել են այդ նույն տեղերը և ետ չեն վերադարձել որովհետև այնտեղ վտանգավոր է։ Մի օր նա կրկին սկսեց վիճել իր մայրիկի և հայրիկի հետ, բայց այս անգամ նա իսկապես գնաց ճանփորդության միայնակ նա որոշեց իր հետ նմուշներ բերել որպեսզի մայրիկն ու հայրիկն ուրախանան և գովեն նրանց երեխային։ Այդ ժամանակ մայրիկն ու հայրիկն անհանգստանում էին իրենց դդմի մասին, իսկ դդումը կարոտու էր իր մայրիկին ու հայրիկին։ Դդումն տեսնում էր տարբեր բույսեր և նրան շատ էին դուր գալիս նա մտածեց իսկ ի՞նչ կպատահի եթե ես մի քանի բույս քաղեմ մայրիկիս համար իսկ հայրիկիս համար բերեմ տարբեր նմուշներ։ Նա այդպես էլ արեց, բայց երբ որ նա քաղեց մեկ բույս բույսը երկարացավ և փաթաթեց նրան, բայց դդումը շատ խորամանկ էր և իր հետ դանակ եր վերցրել նա վերցրեց դանակը և կտրեց բույսի փոչը։ Նա գնաց ուրիշ մի իսկական գեղեցիկ տեղ և այնտեղից մայրիկի համար լի տարբեր համեղ հոտով բույսեր բերեց, իսկ հայրիկի համար բերեց տարբեր նմուշներ, իսկ ամբողջ ընտանիքի համար նա բերեց ամեն մեկին մեկեկան փունջ բույսերով և ամեն մեկի համար կրկին մեկեկան նմուշներ։ Երբ նա վերադարձավ տուն նրա մայրիկն ու հայրիկն շատ ուրախացան և գովեցին նրանց երեխա դդմին։ Երբ որ դդումն մեծացավ նա շաուրնակեց գնալ ճամփորդություններ և բերել այնտեղից տարբեր նմուշներ և նվերներ իր ընտանիքի համար և նրանք ապրեցին ուրախ և խաղաղ։