Posted in Ես և շրջակա աշխարհ, Ճամբար

Հետաքրքիր և զարմանալի փաստեր ջրի մասին

Փաստ 1.
Ջրի միջոցով կարելի է պայքարել ավելորդ քաշի դեմ: Օգտագործելով խմիչքներից միայն ջուրը, կարելի էկտրուկ նվազեցնել մարդու քաշը։

Փաստ 2.
Մեկ ավտոմեքենայի արտադրության համարծախսվում է ավելի քան 177 հազար լիտր ջուր:

Փաստ 3.
Կովը 1 լիտր կաթ տալու համար պետք է խմի 5 լիտր ջուր:

Փաստ 4.
Ձեր տան զուգարանը ծախսում է ձեր տանըօգտագործած ջրի 35%:

Փաստ 5.
Բարձր ջերմության դեպքում հարկավոր է խմել հնարավորինս շատ ջուր, քանի որ տենդը հաճախ դառնում է օրգանիզմի ջրազրկման պատճառ:

Posted in Ես և շրջակա աշխարհ

Սիրամարգ և ձի

Սիրամարգ

Սիրամարգը բույն շինելու ժամանակ նա վառ, հարսանեկան զգեստ է «հագնում»։ Կտղուցի ժամանակ նա հովհարաձև բացում է իր՝ մինչև 130 սմ երկարության վերնապոչը (սխալմամբ անվանում են պոչ), որի երփներանգ «աչիկներով» զարդարված փետուրները շլացուցիչ են. գլուխը, պարանոցը և կրծքի մի մասը կապույտ են, մեջքը՝ կանաչ, մարմնի ստորին մասը՝ սև, գլխին՝ ոսկեգույն «թագ»։ Դրա համար էլ արու սիրամարգին անվանում են կենդանություն առած ծիածան։

Էգ սիրամարգերը փոքր են, պարզ գունավորված վերնապոչի երկարացած փետուրներ չունեն։ Սիրամարգը քայլում է հպարտ, սիգաճեմ՝ կարծես հայելու առջև կոտրատվելով։

Բնադրում է գետնին, էգը դնում է 5–6 ձու և խնամքով պահպանում դրանք, բնից գրեթե չի հեռանում։ Սիրամարգերը սնվում են հիմնականում բուսական կերով, նաև միջատներով, փափկամարմիններով, մողեսներով։

Սիրամարգը հավազգիների կարգի փասիանների ընտանիքի թռչուն է։ Լինում է 2 տեսակ՝ սովորական և կապտաթև։

Continue reading “Սիրամարգ և ձի”

Posted in Ես և շրջակա աշխարհ, Ճամփորդություններ, Մայրենի

Տեղեկություն Հրազդան գետի մասին

Հրազդան, գետ Հայաստանի  Արարատի  և Կոտայքի  մարզերում,  Արարատյան գոգավորությունում, Արաքսի ձախ վտակը։ 
Գետի անվանումն առաջին անգամ հանդիպում է հին հայկական հեղինակների՝ մասնավորապես Սեբեոսի (Հուրազդան տեսքով) և Մովսես Խորենացու մոտ (ավելի հին, Հրազդան)։
Այլ անվանումներ Բջնիի ջուր, Բջնիջուր, Բջնո գետ, Բջնու ջուր, Զանգա, Զանգագետ, Զանգի, Զենգի, Զենկի, Զենկիչայ, Իլդարու, Իլդարուն, Իլդարունի, Իլդարունիա, Իլտարունի։

Ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ է (առանց Սևանա լճի)։
Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավարևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու թափվում Արաքսը։
Հրազդանի վրա կառուցվել են Սևանի, Հրազդանի, Արգել, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ՀԷԿ-երը, մի շարք ջրանցքներ, Երևանյան լիճը։

Zangu-Yerevan lake 02.jpg

Posted in Ես և շրջակա աշխարհ, Մայրենի

Կոչական

Առաջադրանքներ

1.Մարդի՛կ, արևի նման նայեք աշխարհին:
Գրիր այս նույն նախադասությունը՝ կոչականը
դնելով մե՛կ վերջում, մե՛կ մեջտեղում:
Արևի նման նայեք աշխարհին, մարդի՛կ:
Արևի նման նայեք, մարդի՛կ, աշխարհին:

2.Կազմի՛ր և գրի՛ր սկզբում, մեջտեղում և վերջում կոչական ունեցող երեք նախադասություն:

1.Ծնողնե՛ր, ես ձեզ շատ եմ սիրում:
Ես ձեզ շատ եմ սիրում, ծնողնե՛ր:
Ես ձեզ շատ եմ, ծնողնե՛ր, սիրում:

2.Մայրի՛կ, իմ եղբայրը իր դասերը կատարել է:
Իմ եղբայրը իր դասերը կատարել է, մայրի՛կ:
Իմ եղբայրը, մայրի՛կ, իր դասերը կատարել է:

3.Քույրի՛կ, ի՞նչ ես անելու դու այսօր:
Ի՞նչ ես դու անելու այսօր, քույրի՛կ:
Ի՞նչ ես դու, քույրի՛կ, անելու այսօր:

Posted in Ես և շրջակա աշխարհ, Մայրենի

Միլան տեղեկություն

Միլանը Իտալիայի երկրորդ քաղաքն է։ Բնակչության թիվը՝ շուրջ 1,3 միլիոն մարդ։ Միլանում է գտնվում «Լա Սկալա» օպերային թատրոնը։
Քաղաքի հովանավոր սուրբը համարվում է Սուրբ Ամբրոզ Մեդիոլանը, որի հիշատակի օրը ՝ դեկտեմբերի 7-ին, նշվում է քաղաքի տոնը։
Ժամանակակից զինանշանը Սուրբ Գեորգի  կարմիր խաչն է ՝ արծաթե դաշտի վրա։
Միլանն ընդունում է տարեկան 8 միլիոն այցելու՝ ներգրավվելով իր թանգարաններով և պատկերասրահներով, որոնք պարծենում են աշխարհի ամենակարևոր հավաքածուներով, ներառյալ Լեոնարդո դա Վինչիի հիմնական աշխատանքները։
Միլանը հյուրընկալել է նաև համաշխարհային ցուցահանդեսը 1906 և 2015 թվականներին։

Posted in Ես և շրջակա աշխարհ

Մեր զգայարանները

Դու արդեն գիտես, որ մեզ ղեկավարում է մեր գլխուղեղը: Բայց այն ինչպե՞ս պետք է ճիշտ «հրամաններ» տա, չէ՞ որ շատ վատ կլինի, եթե այն սխալվի: Ճիշտ «հրամաններ» տալու համար շատ կարևոր են մեր հինգ զգայարանները տված տեղեկությունները:
Մաշկը շոշափելիքի զգայարանն է, որի միջոցով մենք տարբերում ենք տաքն ու սառը, կոշտն ու փափուկը, սուրը, կլորը, հարթն ու անհարթը:
Ճաշակելիքի (համի) օրգանը լեզուն է. այն զգում է աղին ու թթուն, կծուն ու քաղցրը: Մեր հոտառության օրգանը՝ քիթը, տարբերում է շրջապատի բազմաթիվ հոտերն ու բույրերը:
Տեսողության օրգանները մեր աչքերն են:
Ձայները մեր ուղեղին են հասնում լսողական օրգանների՝ ականջների օգնությամբ:
Առանց այդ զգայարանների մարդ ինչպե՞ս կապրեր: