Posted in Մայրենի

Ինչու՞է երկինքը կապույտ

Ամպեր կամ երկինք նկարելիս մենք միշտ ընտրում ենք կապույտ կամ երկնագույն մատիտներ։ Ճիշտ է, երբ նայում ենք վերեւ՝ երկինքը ծովի պես կապույտ է երեւում, եւ մեր մտքով չի էլ անցնում, որ այդ կապույտի տակ թաքնված են բազմաթիվ այլ գույներ։ Դե ուրեմն, ճիշտ ժամանակն է իմանալու. ինչո՞ւ է երկինքը կապույտ։
Երկիր մոլորակը շրջապատված է օդի շերտերով։ Այն օդը, որը մենք շնչում ենք իր մեջ պարունակում է թթվածին, ազոտ, ածխաթթու գազ, մասամբ նաեւ ջուր եւ անտեսանելի 7 մանրէներ։ Երբ արեւն արձակում է իր շողերը, օդը՝ իր մեջ կուտակած այդ գազերի շնորհիվ տարբեր երանգներ է ստանում՝ սպիտակից մինչեւ կարմիր, կարմիրից էլ մինչեւ նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ, մանուշակագույն. . .
Եվ ահա, երբ այդ բազմագույն ճառագայթն անցնում է օդի հաստ շերտով, օդի մասնիկները շաղ են տալիս այդ բոլոր գույները, իսկ առավել շատ, նրա մանուշակագույն, կապույտ եւ երկնագույն մասերը, այդ պատճառով էլ երկինքը գունավորվում է երկնագույնով։
Պարզվում է, որ արեւի ճառագայթներն են ներկում օդը մեր գլխավերեւում։ Իսկ երբ արեւը հեռանում է ու իր տեղը ժամանակավորապես զիճում է լուսնին՝ երկինքը սևէ երեւում, պատճառն այն է, որ լուսինը չի կարող արեւի պես ճառագայթներ արձակել:

Continue reading “Ինչու՞է երկինքը կապույտ”