Posted in Մայրենի

Ճանապարհորդություն դեպի Լուսին

Ֆրանսիական ժողովրդական հեքիաթ
(մաս 1)

Ժուկով-ժամանակով մի փոքրիկ, շատ փոքրիկ գյուղ կար: Էս գյուղի բնակիչներին կոչում էին բալզաթցիներ, որովհետեւ գյուղի անունը Բալզաթ էր: Նրանք շատ միամիտ մարդիկ էին:

Չէ, միամիտ չէին, ճիշտը որ ասենքխելքից մի քիչ պակաս էին: Գյուղամիջում մի եկեղեցի կար: Եկեղեցու բակում մոշի մի թուփ էր աճում: Թուփը տարեցտարի մեծանում էր, խոշորանում եւ եկեղեցու դուռը համարյա փակել էր. Մարդիկ հազիվ էին այնտեղ մտնում: Մի օր էլ գյուղացիները հավաքվում են ու որոշում եկեղեցին հեռացնեն, որ հանգիստ ելումուտ անեն: Գյուղի կանայք մի երկար, հաստ պարան են գործում: Տղամարդիկ պարանը երեք անգամ փաթաթում են զանգակատան շուրջը: Ահել-ջահել հավաքվում են, իրար կողքի շարվում, պարանից քաշում ու գոռում.
Մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք, մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք…

Քաշում են, քաշում, պարանը քիչ-քիչ ձգվում է, երկարում. բալզաթցիներն էլ մի երկու սանտիմետր հեռանում են եկեղեցուց ու կարծում են, թե եկեղեցին է շարժվել: Ուրախանում են ու գոռում.
-Եկեղեցին տեղից շարժվո՜ւմ է:
Շատ որ ձգում են, պարանը կտրվում է, եւ բալզաթցիները իրար վրա են թափվում: Վեր են կենում, շորները թափ տալիս ու նայում եկեղեցուն: Նայում են ու շատ են զարմանում, որ եկեղեցին մի մատնաչափ էլ չի շարժվել: Առաջվա պես իր տեղում է նաեւ մոշի թուփը:
Հարցեր և առաջադրանքներ

  1. Կապույտով ներկի՛ր ո՞վ հարցին պատասխանող բառերը:
  2. Կարմիրով ներկի՛ր ովքե՞ր հարցին պատասխանող բառերը:
  3. Տեքստից գտի՛ր տրված բառերի հականիշ բառերը:
    Խորամանկ — Սխալ —
    Ավել —
    Ծեր — Մոտենալ —
  4. Տրված բառերից ընտրի՛ր համապատասխան զույգերն ու կազմի՛ր բարդ բառեր: Գյուղ, մատ, տուն, չափ, տղա, մեջ, զանգակ, մարդ: գյուղամեջ, մատնաչափ, զանգակատուն, տղամարդ:
  5. Լրացրո՛ւ բաց թողնված բառերը: Նրանք շատ միամիտ մարդիկ էին: Գյուղամիջում մի եկեղեցի կար:
    Եկեղեցու բակում մոշի մի թուփ էր աճում:Ճանապարհորդություն դեպի Լուսին
    Ֆրանսիական ժողովրդական հեքիաթ
    (մաս 2)
    Մի անգամ էլ բալզաթցիները հորիզոնում թույլ, նարնջագույն լույս են նշմարում եւ սկսում են դեսուդեն վազել ու գոռալ.
    Ժողովո՜ւրդ, երկինքը վառվո՜ւմ է, երկինքը վառվո՜ւմ է: Թմբո՛ւկ զարկեք, շուտ, աստիճաննե՛ր բերեք, դույլերով ջո՛ւր հասցրեք:
    Մեծ իրարանցում է սկսվում: Երբ ամեն ինչ պատրաստ է լինում, մարդիկ մոլորված իրար հարցնում են, թե ո՞ր կողմից են հանգցնելու կրակը:
    9

Continue reading “Ճանապարհորդություն դեպի Լուսին”