Posted in Ես և շրջակա աշխարհ

Աչք տեղեկություն

Ակնագնդի արտաքին պատյանը կոչվում է սպիտապատյան (կարծրաթաղանթ), որին կպած են ակնագունդը շարջվող 6 մկաններ։ Սպիտապատյանի առջևի մասը եղջերաթաղանթն է, որը բացարձակ թափանցիկ է և կատարում է լուսաբեկիչ դեր։ Անոթաթաղանթը աչքի առաջային մասում գոյացնում է ծիածանաթաղանթ՝ լցված աչքի գույնը պայմանավորող պիգմենտային բջիջներով։ Ծիածանաթաղանթի կենտրոնում բիբն է, որտեղից լույսի ճառագայթները անցնում են ակնագնդի մեջ։ Ծիածանաթաղանթը ունի շրջանաձև և ճառագայթաձև դասավորված մկանախրձեր, որոնք ուժեղ լույսի դեպքում բիբը նեղացնում են, իսկ թույլ լույսի կամ մթության պայմաններում՝ լայնացնում։ Ծիածանաթաղանթի ներսի երեսին գոյություն ունեն թարթիչային մարմիններ, որոնց մկանախրձերը նուրբ թելիկներով կապված են երկուռուցիկ ոսպնյակը գրկող պատյանի հետ։ Թարթիչային մարմնի մկանները կծկվելով թուլացնում կամ ձգում են ոսպնյակի պատյանի կապանները՝ փոփոխելով նրա լուսաբեկիչ հատկությունները։ Հեռու գտնվող առարկաները դիտելիս ոսպնյակը տափակում է, մոտիկին նայելիս՝ դառնում ավելի ուռուցիկ: Ակնագնդի պատի ներքին շերտը ցանցաթաղանթն է, որը կազմված է լուսային գրգիռներն ընկալող մի քանի շերտ նյարդաբջիջներից: երջիններս նման են ցուպիկների և շշիկների։ Ցուպիկներն ընկալում են լույսի ամենաթույլ ճառագայթները , իսկ շշիկները՝ միայն վառ լույսի ճառագայթները  և առարկայի գույնը։ Ցանցաթաղանթի ամենազգայուն տեղը դեղին բիծն է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով