Posted in Մայրենի

Անխելք մարդը

«Անխելք մարդը»

Հարցեր և առաջադրանքներ

1.Թվի՛ր հեքիաթի բոլոր հերոսներին: Նրանց անունները գրի՛ր այբբենական կարգով:
Աղջիկ, աստված, գայլ, ծառ, մարդ:
2.Պատմի՛ր գայլի, ծառի, աղջկա մասին:
Գայլը միշտ սոված էր, չէր կարողանում իր համար կեր գտնել:
Ծառը միշտ չոր է, որովհետև նրա տակը ոսկի կա, բայց նա գետի ափին է:
Աղջիկը հարուստ էր, բայց բախտավոր չէր և ընկերներ չուներ:

3. Քեզ ո՞ր հերոսն ամենից շատ դուր եկավ: Ինչո՞ւ:
Ինձ դուր եկավ մարդը որովհետև նա գնաց և բոլորի համար ամեն ինչ իմացավ:
4. Ո՞րն է հեքիաթի ամենաանխելք նախադասությունը:Նշի՛ր:
― Չէ՛, ես ժամանակ չունեմ, շտապում եմ,― պատասխանեց աղքատը,― աստված ինձ բախտ տվեց, ես շուտով պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ,― ասաց ու գնաց։
5. Հեքիաթի հերոսներին հարցեր տուր և փորձի՛ր հերոսների անունից պատասխանել ընկերներիդ տված հարցերին։
Ինչու՞ էր աղջիկը տխուր:
Աղջիկը տխուր էր, որովհետև նա կյանքի ընկեր չուներ:
Ինչու՞ էր ծառը չոր:
Ծառը չոր էր, որովհետև նրա տակը ոսկի կար, բայց նա գետի ափի մոտ էր:
Ինչու՞ էր գայլը միշտ սոված:
Գայլը միշտ սված էր, որովհետև նա նրան ուտելիք չէր կարողանում գտնել:

6. Հեքիաթը գայլի անունից համառոտ պատմի՛ր: Պատումը ներկայացրո՛ւ բլոգումդ:
Լինում է չի լինում մի աղքատ մարդ է լինում: Նա ուզում է իր բախտը իմանա և գնում է աստծու մոտ: Ճանապարհին հանդիպում է ինձ: Ես նրան ասում եմ ու՞ր ես գնում ա՛յ մարդ նա պատասխանեց ես գնում եմ աստծու մոտ իմ բախտը իմանամ: Ես ասացի գնա իմացի ես ինչու՞ եմ միշտ սոված: Նա ասաց լավ կհարցնեմ, և շաուրնակեց նրա ճանապարհը: Ճանապարհին հանդիպես մի աղջկա և աղջիկը ասաց: Ու՞ր ես գնում ա՛յ մարդ: Ես գնում եմ աստծու մոտ իմ բախտը իմանամ: Աղջիկը ասաց իմ բախտնել իմացի ես հարուստ եմ, ամեն ինչ ունեմ, բայց չեմ հասկանում ինչու՞ եմ ես տխուր: Մարդը ասաց լավ ես քեզ համար կիմանամ թե ինչու՞ ես դու տխուր: Եվ նա կրկին շաուրնակեց ճանապարհը: Նա ճանապարհին հանդիպեց ծառին: Ծառը ասաց ու՞ր ես գնում ա՛յ մարդ: Ես գնում եմ աստծու մոտ իմ բախտը իմանամ: Ծառը ասում է ինձ համար էլ իմացի ես գետի ափի մոտ եմ, բայց չեմ հասկանում ինչու՞ եմ ամառ-ձմեռ չեմ կարողանում բուսնել: Լավ քեզ համար էլ կիմանամ: Եվ գնաց աստծու մոտ: Աստվածը նրան ամեն ինչ ասաց և ասաց դե գնա: Մարդը հանդիպես չոր ծառին և ասաց: Ծառ քո տակին ոսկի կա, պետք է հանես և դու այդ ժամանակ կկարողանաս: Ծառն ասաց դե ու՞ր ես գնում արի էս ոսկին հանի հա՛մ քեզ օգուտ կլինի, հա՛մ ինձ: Մարդը ասում է չէ ես պետք է գանամ իմ բախտը գտնեմ: Եվ գնում է իր բախտի ետևից: Նա ճանապարհին հանդիպեց աղջկան ասաց: Աղջիկ դու պետք է քո կյանքի ընկերը գտնես: Աղջիկը ասում է դու կլինես իմ կյանքի ընկերը: Ոչ ասում է մարդը ես պետք է գնամ իմ բախտը գտնեմ: Նա գնում է, գնում հանդիպում է ինձ: Եվ ես հարցնում եմ ինչ ասաց իմ համար աստվածը: Նա ասաց որ դու պետք է մի անխելք մարդու գտնես ուտես նրան և այդ ժամանակ դու կկշտանաս: Ես ասացի Դու նույն անխելք մարդն ես արի՛ քեզ ուտեմ: Եվ ես կերա անխելք մարդուն:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով