Posted in մաթեմատիկա 4-րդ

Մաթեմատիկա 05.09.2022

Վարժ.17

Գրի՛ր այն վեցանիշ թիվը, որի՝
ա) Միավորը 2 է, տասհազարավորը՝ 0, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 6
60.662
բ) Տասնավորը 0 է, հազարավորը՝ 3, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 2
23.202
գ) Հարյուրավորը 2 է, հազարավորը՝ 4, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 7
74.277

Վարժ.18
Աստղանիշները փոխարինի՝ր համապատասխան թվանշաններով:
ա) 50.241×3=150723
բ) 80031×8=640248

Վարժ.19
Հաշվի՛ր:
ա) 218×7=1526
532×50=26600

բ) 4205×4=16820
562×700=393400

Վարժ.21
ա) <<Պարտեզ>> գիրքը արժե 1200 դրամ: Այն 950 դրամով թանկ է <<Կապույտ հեքիաթ>> գրքից: Հաշվի՛ր թե որքան պետք է վճարել այդ գրքերը գնելու համար:
Լուծում
1200+950=2150
1200+2150=3350
Պատ.՝3350 դրամ

բ) <<Հազար ու մի եթե>> գիրքը արժե 900 դրամ: Այն 3 անգամ էժան է <<Մանկական գանձարան >> գրքից: Հաշվի՛ր թե որքան պետք է վճարել այդ գրքերը նելու համար:
Լուծում
900:3=300
900+300=1200
Պատ.՝1200 դրամ

Posted in Բնագիտություն

Բույսեր

Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են: Ի՞նչ է բնորոշ բույսերին:

Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որր գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատները լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները:

Բացի նշվածից՝ բույսերի մի մասը ծաղկում է, տալիս պտուղներ և առաջաց­նում սերմեր: Ծաղիկները, պտուղները և սերմերը բույսի կառուցվածքի մասերն են: Ծաղկման շրջանում բույսերը շատ շքեղ են, գունեղ, գեղեցիկ ու բուրավետ: Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:

Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝  լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ: Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:

Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:

Բույսերի մասին շատ հետաքրքիր երևույթներ կարելի է դիտել անտա­ռում կամ մարգագետնում, դպրոցամերձ կամ տնամերձ հողամասում, շրջա­կա կանաչ աշխարհում: Բույսերը պետք է ոչ միայն ճանաչել, այլ նաև՝ պաշտպանել: Բույսերը մարդկանց «կանաչ բարեկամներն» են:

Բույսերի մասին գիտությունը կոչվում է բուսաբանություն:

Continue reading “Բույսեր”