Posted in Մայրենի

Աշուն

Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։

Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը՝ առանձնացնելով անծանոթ բառերը:
Տարափ-հորդ անձրև
Սաղարթ-տերևներ
Դարսել-իրար վրա կուտակել

2. Բացատրի՛ր բառերը

ծնավ-ծնվեց

սնավ-սնվել

քնավ-քնեց

3.Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը։

4․ Բացատրի՛ր ոսկի տերև բառակապակցությունը և գործածի՛ր նախադասության մեջ։
Ոսկի տերև նշանակում է, որ տերևները աշնաը կանաչից գույնը փոփոխվում է։

Աշնանը առաջին օրը սկսեցին տերեևները իր գյուները փոխել և ծառերից թափվել։

5. Կադա՛ ընդգծված բառերը և փորձի՛ր բառազույգեր կազմել։

Օրինակ՝ սարսել-դարսել
Միրգ-գիրկ
Փչելով-ճչելով-դարսելով
Սնավ-ծնավ-քնավ

6. Բանաստեղծության պատկերներին համապատասխան ֆոտոշարք պատրաստի՛ր։

Տե՛ս օրինակը

Ներկայացնում է Դավիթ Հարությունյանը

6. Ձայնագրիր բանաստեղծության ընթերցումդ, ֆոտոշարքի կամ նկարաշարի համադրությամբ տեսանյութ պատրաստի՛ր:

Posted in մաթեմատիկա 4-րդ

Մաթեմատիկա

Վարժ․90
Արտագրի՛ր և լրացրու՛ բաց թողած թվերն ու թվանշանները։
ա) 7հազ․+8հ․+4մ․=7804
4հազ․+2հ․+3տ․+8մ.=4238

բ) 40000+3000+20+5=43025
7
x1000+0x10+2×1=7052

Վարժ․91
Կազմի՛ր երեքական գործողություն պարունակվող երկու տարբեր արտահայտությաններ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը լինի 420:
300+50×2+40:2=420
100×4+100:5+260-160

Վարժ․93
ա) Հաշվի՛ր 15սմ և 20սմ կողմերով ուղղանկյան պառագիծն ու մակերեսը։
Լուծում
15×20=300
Պատ․՝300սմ քռ․

Լուծում
15×2=30
20×2=40
40+30=70
Պատ․՝P=70սմ

բ) Հաշվի՛ր 20սմ կողմով քառակուսու պարագիծն ու մակերեսը
Լուծում
20×20=400
Պատ․՝400սմ քռ․

Լուծում
20×4=80
Պատ․՝P=80սմ