Posted in Մայրենի

Քարանձավում🗻

Անուն, ազգանուն
Մարիա Բարսեղյան

Կարդա՛ և դեղինով ընդգծի՛ր գրությամբ ու արտասանությամբ տարբեր բառերը: /2 միավ. /

Քարանձավում

Արջն աշնանից սկսած քուն է մտնում քարանձավի խորքում: Հայր արջը իր տակ մի քիչ խոտ է փռում և չորացրած տերևներ, իսկ մայր արջը փառավոր անկողին է պատրաստում՝ հատկապես փափուկ խոտերից և մամուռից: Կարծում եք իր հարմարավետության համա՞ր: Ո՛չ, ձագեր պիտի բերի, փափուկ անկողինը նրանց համար է պատրաստում:

Եվ փետրվարին, երբ դրսում բուքն է ոռնում, մայր արջն անձավի տաք խորքում աշխարհ է բերում իր զավակներին՝ երկու, երեք, երբեմն՝ նույնիսկ չորս քոթոթ: Դրանք մերկ, կույր և փոքրիկ արարծներ են, ամեն մեկը մի բռնուցքի չափ: Վայելում են մայրական կաթը, քնում են իրենց մոր ջերմ գրկում և դանդաղ մեծանում:

Իսկ մա՞յրը: Նա քնում է մինչև գարուն և քնած (կամ կիսաքուն) էլ կերակրում, մեծացնում է իր քոթոթներին: Նրանց կերակրում է, իսկ ինքը ոչինչ չի ուտում: Իսկ ինչո՞վ է սնվում: Աշնանը հավաքած ճարպով: Դա վիտամիններով հարուստ և շատ սննդարար ճարպ է: Չէ՞ որ արջն այդ ճարպը կուտակել է աշնանը կերած պտուղներից՝ կաղին, հաճար, տանձ, խնձոր, զկեռ, սիզն, մասուր, հաղարջ: Այս պտուղների մեջ շատ արժեքավոր սննդանյութեր կան: Ճարպը շնչառության միջոցով դառնում է և՛ սնունդ, և՛ ջուր, և՛ կաթ: Այնպես որ արջերը գարնանն իրենց անձավներից դուրս են գալիս խիստ նիհարած, առանց ճարպի:

  1. Տեքստում հանդիպած հարցական նախադասությունններն ընդգծի՛ր: /1 միավ ./
  • Բնագրի համաձայն,  ինչպիսի՞ անկողին է պատրաստում իր համար / 2 միավ ./

Հայր արջը մի-քիչ խոտ է փռում և չորացրած տերևները

Մայր արջը փառավոր անկողին՝ փափուկ մամուռից, փափուկ խոտերից։

  • Ինչպիսի՞ն են արջի նորածին ձագերը: Դուրս գրի՛ր նրանց նկարագրող հատվածը: /1 միավ. /
    Դրանք մերկ, կույր և փոքրիկ արարծներ են, ամեն մեկը մի բռնուցքի չափ:
  • Ինչո՞վ է սնվում մայր արջը: Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը: /1 միավոր /
  • պտուղներով
  • ջրով
  • ճարպով
  • Մայր արջն ինչպե՞ս է կուտակում ճարպը:  /2 միավ. /
  • Աշնանը կերած պտուղներից
  • Աշանը կերած ճարպերից
  • Ճարպը կուտակվում է ինքն իրեն
  • Հատկանիշ ցույց տվող, (ինչպիսի՞) հարցին պատասխանող բառերը ընդգծի՛ր կարմիրով, իսկ գործողություն ցույց տվող (ի՞նչ է աում, ի՞նչ է լինում) հարցերին պատասխանող բառերը՝ կանաչով: / 1 միավ. /
  • Գրի՛ր տրված բառերի հոմանիշները: /1միավոր /
  • Ճարպ-յուղ
  • Սնվել-ուտել
  • Անկողին-մահճակալ
  • Մերկ-մերկաբաց
  • Տեքստից բառակապակցություններ դո՛ւրս գրիր: /1 միավոր/
  • Գտի՛ր տրված նախադասության ենթական  (ո՞վ, ի՞նչը) ու ստորոգյալը (ի՞նչ է անում): Ենթական ներկի՛ր կանաչով, իսկ ստորոգյալը՝ կարմիրով:  /2 միավոր/

Արջն աշնանից սկսած քուն է մտնում քարանձավի խորքում:

Ստուգի՛ր առաջադրանքները և ըստ միավորների գնահատի՛ր կատարածդ աշխատանքը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով