Posted in Մայրենի

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը

Աշնան քամուն են ծափահարում:

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Առաջադրանքներ 

1. Ընթերցի՛ր բանաստեղծությունը և բացատրի՛ր ընդգծված տողերը:

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ-դա նշանակու է, որ արդեն գարուն է և բոլոր տերևները դեղնել են։

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ-քամին այնքան ուժեղ է որ նա բոլոր տերևները նրանն են, որովհետև նա բոլոր տերևներին թափում է ծառերից։

2. Առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր։

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ-Սկսել է գարուն և բոլոր տերևները դեղնում են։

3. Տրված բառակապակցությունները գործածի՛ր նախադասություններում։
դեղին բոցեր, աշնան քամի, ոսկե աշուն, ոսկեզօծ ծառ։
Աշնանը ծառերի վրա դեղին բոցեր են։
Տերևները թափվում են աշնան քամուց։
Սկսել է ոսկե աշունը։
Աշնանը ոսկեզօծված ծառերի տերևները թափվել են։

4. Ինչպիսի՞ տրամադրություն հաղորդեց քեզ այս բանաստեղծությունը: Մեկնաբանի՛ր:
Նա հաղորդեց ինձ աշնանային տրամադրություն։

5. Փորձի՛ր արձակ պատմել բանաստեղծությունը: Մուտքագրի՛ր պատումդ և ձևավորի՛ր այն բանաստեղծությանը համապատասխանող քո հեղինակային ֆոտոնկաներով կամ նկարներով:
Սկսեց աշունը և ծառերի բոլոր տերևները դեղնեցին հետո քամին սկսեց և բոլոր տերևները թափվեցին ծառերից։

Լրացուցիչ առաջադրանքներ

4. Աշնանը նվիրված դասական մեղեդիներ փնտրիր համացանցում և այս բանաստեղծության տրամադրությանը առավել համապատասխանող ստեղծագործությունն առանձնացրու:

Աշուն է, անձրև… Ստվերներն անձև
Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև …
Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ
Անհանգստություն…
Սպասիր, լսիր, ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.
Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին…

Անձրև է, աշուն… Ինչո՞ւ ես հիշում,
Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,
Ւնչո՞ւ ես հիշում.

Դու այնտեղ էիր, այն աղմկահեր
Կյանքի մշուշում…
Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում —
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս…
Ես ցուրտ մշուշում.
Իմ հոգու համար չկա արշալույս —
Անձրև՜ է, աշո՜ւն…

5. Պատճառաբանի՛ր ընտրությունդ և նշի՛ր քո նախընտրած մեղեդու հեղինակին:
Ես սիրում եմ Առնո Բաբաջանյանին, որովհետև նրա երգերը ինձ դուր են գալիս։

6..Լուսանկարի՛ր քո բակի, կամ բնակավայրի աշունը և բանաստեղծության տողերի ու երաժշտության համադրությամբ, կարաոկե պատրաստի՛ր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով