Posted in Մայրենի

Իմ ուսումնական աշուն

Ընտանեկան, ստեղծագործական առաջադրանքներ

  • Դիտարկի՛ր աշնանային բնությունը:
    Աշնանային բնությունը ցուրտ է, բայց գեղեցիկ է: Բոլոր տերևների գույները սկսում են փոփոխվել: Թռչունները թչում են տաք երկրներ: Տերևները սկսում են թափվել: Երեխաները խաղում են աշնանային տերևներով կամ հավաքում այդ տերևները: Ինձ աշնանային բնությունը դուր է գալիս:
  • Ընտանիքիդ անդամների հետ զբոսնի՛ր աշնանային զբոսայգում և ֆոտոնկարի՛ր աշնանային բնությունը: Ընտրի՛ր ամենագունեղ կամ ամենահետաքրքիր նկարները և վերնագրի՛ր դրանք: Չմոռանա՛ս աշխատանքդ հրապարակել քո բլոգում:
  • Ընտրի՛ր այս աշնանային մեղեդիներից առավել հոգեհարազատը, լուռ ունկնդրի՛ր այն  և փորձի՛ր գրի առնել զգացողություններդ: Կարդա՛ այն ընտանիքիդ անդամների համար: Նույն հանձնարարությունը կարող ես առաջարկել ընտանիքիդ անդամներին:

Եկավ աշունը, շողում է արևը և ծառերը սկսում են խշխշալ: Տերևները գունավորմում են սկսում են թափվել թռչյունները թռչում են երկնքում և բոլորը ուրախ են:

  • Ծնողներիդ օգնությամբ, ընտանեկան գրադարանից կամ համացանցից աշնանային բանաստեղծություններ ընտրի՛ր: Ամենքդ կարդացեք ձեզ ամենից դուր եկած բանաստեղծությունը և ձայնագրիչի կամ տեսախցիկի օգնությամբ ձայնագրեք ձեր ընտանեկան ընթերցումները։
  • Մեծ, նկարչական թուղթ, ջրաներկ, ջուր ու վիձիններ վերցրո՛ւ և ընտանիքիդ բոլոր անդամների հետ նկարի՛ր այս գեղեցիկ աշնանային մեղեդու հնչյունների տակ: Ստացված նկարը փակցրե՛ք պատին և յուրաքանչյուրդ փորձեք կռահել, թե ի՞նչ տրամադրություն եք պատկերել: Կարող եք նկարի շուրջ փոքրիկ աշնանային պատմություն հորինել:

    Պատումների շարք

    Առաջարկում եմ գրել ստեղծագործական շարադրություններ քո՛ իսկ նախընտրած վերնագրերով և հրապարակել ուսումնական բլոգում։

    Ինչ գեղեցիկ է աշունը
    Մի երեխա կար նա երբեք չեր տեսել աշունը, որովհետև նա ծնվել էր ուրիշ երկրում որտեղ երբեք աշուն չեր լինում: Եվ այսօր նա եկավ և զարմացավ թե ինչու են տերևների գույը փոփոխվել և ինչու են նրանք գետնին: Եվ ինչու է այդքան ցուրտ, ու թռչյունները չվում ուրիշ երկիր: Նա այդ ամենը հարցրեց իր ծնողներին և նրանք ասացին, որ աշուն է եկել: Այդ երկրում որտեղ նրանք բնակվել են այդտեղ երբեք աշուն չի եղել, իսկ այստեղ գարուն է լինում ամառ, աշուն և ձմեռ: Եվ ասաց, որ հիմա աշուն է: Նա դուրս եկավ և սկսեց խաղալ այդ տերևներով և ունեցավ նոր ընկերներ: Եվ նա ամեն վարկյան կրկնում էր <<Ինչ գեղեցիկ է աշունը>>:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով