Posted in Մայրենի

Ամենազգայուն արքայադուստրը

Արքայազնի ծնողները շատ են ուզում, որ նա ամուսնանա: Բայց արքայազն ասում է.
-Ես կամուսնանամ որ խոսելիս ասեմ, որ նա ամենազգայուն կինն է:
-Ուրեմն գնա ու գտի նրան-ասացին ծնողները:
Արքայազնը դուրս եկավ և տեսավ մի կնոջ որի գլուխը վիրակապի մեջ է: Երևում է որ նա շատ է տառապում:
-Ի՞նչ է եղել-հարցնում է արքայազնը:
-Ա՜խ,-պատասխանում է աղջիկը,-առավոտյան աղախինս մազերս սանրելիս մի մազ պոկեց: Սաստիկ ցավ զգացի:
Բայց արքայազնը միտք արեց. «Նա ինձ համար չե: Շարունակեմ որոնումներս»:
Շարունակեց որոնումները և հանդիպեց մի կնոջ: Նա ոտքից գլուխ փաթաթված էր սավաններով ու շատ տխուր էր:
-Ի՞նչ է պատահել-հարցրեց արքայազնը:
-Ա՜խ,-պատասխանեց կինը,-անցած գիշեր սավանիս վրա փոքրիկ ծալք էր առաջացել: Հենց այդ ծալքն էլ կապուտակներ է թողել ամբողջ մարմնիս վրա:
Բայց արքայազնը մտածեց. «Նա հաստատ աշխարհի ամենազգայուն կինը չէ: Փորձեմ գտնել մեկ ուրիշին»:
Ապա հանդիպեց երրորդ աղջկան: Ոտքին վիրակապ կար, ու նա լաց է լինում: Գեղեցիկ դեմքը ցավից ծամածռվել էր: Արքայազնը խղճաց նրան ու ասաց.
-Ի՞նչ է պատահել-հարցրեց արքայազնը:
-Ա՜խ,-պատասխանեց աղջիկը:
-Առավոտյան երբ զբոսնում էի այգում, թեթև զեփյուռ փչեց, ու հասմիկի ծաղկաթերթն ընկավ ոտքիս վրա:
Արքայազնը մի քիչ մտածեց, ու ասաց.
-Դու կլինես իմ կեսը, որովհետև քեզանից զգայուն արքայադուստր չկա ու չի էլ լինի:
Ու ամուսնացավ նրա հետ: Բայց մի՞ թե ճիշտ վարվես: Այս հարցին չենք կարող պատասխանել, որովհետև պատմությունն այստեղ ավարտվում է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով