Posted in Մայրենի

Գիրք նվիրելու օր

Գիրք նվիրելու օր, Հայաստանում և Արցախում 2008 թվականից նշվող նախաձեռնություն։ Օրը նշվում է յուրաքանչյուր տարի՝ փետրվարի 19-ին՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը։ Տարեցտարի տոնն ավելի մեծ ժողովրդականություն է ձեռք բերում՝ մեծ արձագանք գտնելով հանրության շրջանում և ստանալով համազգային բնույթ[1][2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փետրվարի 19-ը՝ որպես գիրք նվիրելու օր, սահմանվել է Հայաստանի գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և Հայաստանի կառավարության որոշմամբ։ Տոնի առթիվ անցկացվում են գրական միջոցառումներ, հանրային ընթերցումներ, գրական երեկոներ, հանդիպումներ հայտնի գրողների հետ, ինչպես նաև պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված ու չվաճառված գրքերը բաշխում են մարզային և համայնքային գրադարանների միջև։

Բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանն ընդգծել է, որ պատահական չէ գիրք նվիրելու օրը Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա հետ կապելը։

Posted in Բնագիտություն

Սան-Պաուլո

Սան Պաուլու Բրազիլիայի ամենամեծ քաղաքը։ Քաղաքը ունի խոշոր հայկական համայնք։

Հանդիսանում է նույնանուն նահանգի վարչական և երկրի տնտեսական գլխավոր կենտրոնը։ 12.708,6 հազար բնակչություն (1980)։ Տրանսպորտային հանգույց է։ Սան Պաուլոի ագլոմերացիայի մեջ են մտնում 37 քաղաք-արբանյակ։ Լատինական Ամերիկայի և աշխարհի խոշորագույն քաղաքներից է։ Զարգացած են մեքենաշինությունը, գունավոր մետալուրգիան, տեքստիլ, քիմիական, սննդի արդյունաբերությունը։ Ունի 3 համալսարան։ Սան Պաուլոն հիմնադրել են ճիզվիտները 1554 թվականի հունվարի 25-ին Ս․ Պողոսի (այստեղից էլ՝ Սան Պաուլո անվանումը) հիշատակի օրը։ 16-18-րդ դարերը եղել է սուրճի պլանտացիաների կենտրոն։ 1822 թվականին Սան Պաուլոում է հռչակվել Բրազիլիայի անկախությունը։ 19-րդ դարի սկզբին այստեղ են սկսել առաջանալ Բրազիլիայում առաջին կապիտալիստական մանուֆակտուրաները։ 20-րդ դարի սկզբին քաղաքը դարձել է արդյունաբերական և բանվորական շարժման խոշոր կենտրոն։ Հայերը Սան Պաուլոում հաստատվել են 19-րդ դարի վերջին, համայնքը ստվարացել է առաջին համաշխարհային պատերազմից (1914-1918 թթ.) և Կիլիկիայի հայերի զանգվածային արտագաղթից (1921-1922 թթ.) հետո։ 1983 թվականին Սան Պաուլոում կար շուրջ 18 հազար հայ։ Հիմնականում զբաղվում են առևտրով, զգալի է հայերի դերը կոշիկի արդյունաբերության մեջ։ Համայնքում գործում են Դուրյան ազգային վարժարանը (1931 թ.), Սուրբ Գևորգ եկեղեցին, ՀԲԸՄ-ի Սան Պաուլոի մասնաճյուղը (1931 թ.), Մարաշի և Հաճնի հայրենակցական միությունները, Երիտասարդական լիգան։ Սան Պաուլոի համալսարանում կա հայագիտական ամբիոն։ Սան Պաուլոում է կառավարության պալատը (16-րդ դար)։ Կան երկնաքերներ (20-րդ դար), Սան Պաուլոի 400-ամյակի պատվին կառուցված Միջազգային ցուցահանդեսի համալիրը (1951-1954 թթ., ճարտարապետ Օ․ Նիմեյեր և ուրիշներ) և այլն։

Posted in մաթեմատիկա 4-րդ

Մաթեմատիկա

Վարժ.557
Կատարի՛ր գործողությունները:
ա)15 կմ 620 մ-8 կմ 900 մ=14կմ 1620մ-8կմ 900մ=6կմ 520մ
1կմ=1000մ
120մ 45սմ-15մ 80սմ=119մ 145սմ-15մ 80սմ=4մ 65սմ
1մ=100սմ

բ)24տ 300կգ-6տ 450կգ=23տ 1300կգ-6տ 450կգ=17տ 850կգ
12ց 36կգ-8ց 46կգ=11ց 136կգ-8ց 46կգ=3ց 90կգ

Վարժ.560
Լրացրու՛ դատարկ վանդակները:
ա) 

700-518=182
324+518+845
182+275=457
845+700=1545
700+457=1157
1545+1157=2702

բ)
500-362=138
138+255=393
284+362=646
646+500=1146
500+393=893
1146+893=2039

Վարժ.558
Տրված թվերից ընտրի՛ր այն թիվը, որը տեղադրելով b-ի փոխարեն՝ կստանաս հավասարություն:
5, 60, 10, 70, 50, 80

ա)300=10x10+200
4x80+80=400
20x5-100=0

Վարժ.564
Գծի՛ր և լրացրու՛ մոգական աղյուսակը:
ա)
1.458+507+535=1500(Մոգական թիվ)
2.535+423=958
3.1500-958=542
4.507+493=1000
5.1500-1000=500
6.500+423=923
7.1500-923=377
8.458+377=835
9.1500-835=665

բ)

8 507 535
577 500 423
465 493 542

1.577+500+423=1500 (Մոգական թիվ)
2.465+542=1007
3.1500-1007=493
4.542+423=965
5.1500-965=535
6.500+493=993
7.1500-993=507
8.507+535=1042
9.1500-1042=8