Posted in Ռուսերեն

Герои сказок Туманяна

Armeni in Italia - Հայերն Իտալիայում: Հովհաննես Թումանյան/Hovhannes  Tumanyan/Оване́с Туманя́нГерои   из сказки Барекендан —  Муж и Жена, которые были очень глупыми. А тот парень, который представился Барекенданом  был очень хитрым. Герои сказок Туманяна могут  быть  глупыми,  умными,  храбрыми, добрыми, злыми и так далее. Сказки  Туманяна очень хорошие. Они учат детей хорошему.

Posted in Հայրենագիտություն

Քարերի սիմֆոնյա

Քարերի սիմֆոնիանՔարերի սիմֆոնիա կամ «Բազալտե երգեհոն», բնական հուշարձան Ազատ գետի՝ Գառնի գյուղի տարածքում գտնվող ավազանում։ Ընդգրկված է Հայաստանի բնության հուշարձանների ցանկում։

Սիմֆոնիան ներկայանում է հսկա հնգանկյուն և վեցանկյուն բազալտե սյուներով (մոտ 50մ բարձրության), որոնք զարմանալի սիմետրիկության պատճառով ձեռագործ են թվում։ Բնության կողմից կերտված, գետի վրա կախված այդ սյուների շարանը հիշեցնում է երաժշտական գործիք՝ «Բազալտե երգեհոն»։ Կիրճով հոսում է Ազատ գետը, լրացնելով քարե շքեղությունը ջրի աղմուկով։

Պատմություն

Բնական հուշարձանը նշանավոր է իր հիասքանչ, արհեստական թվացող ժայռերով, որոնք կազմված են կանոնավոր վեցանկյուն գլաններից։ Վերջիններս ձգվում են ստորոտից մինչև ձորի գլուխ և ստացել են «Քարե սիմֆոնիա» անվանումը։ Զարմանահրաշ այս ժայռերը գոյացել են բարձր ճնշման պայմաններում՝ հրաբխային լավայի սառչելու և բյուրեղացման արդյունքում։