Posted in Բանավոր մաթեմատիկա

Բանավոր մաթեմատիկա

1.Հյուսիսային դպրոցի 3-րդ դասարանցիներն առավոտյան՝ ժամը 9։30-ին, մեկնեցին ճամփորդության և վերադարձան նույն օրը՝ 15։30-ին։ Քանի՞ ժամ տևեց նրանց ճամփորդությունը։

Լուծում

15:30-9:30=6:00

Պատ.՝6:00

 

2. Երկնիշ թվի թվանշանների արտադրյալը 21 է: Որքա՞ն է այդ թվի թվանշանների գումարը:

Լուծում

1.3×7=21

2.3+7=10

Պատ.՝37, 73

 

3. Երեք հաջորդական զույգ թվերի գումարը 336 է։ Գտի՛ր այդ թվերից ամենամեծը։

Լուծում

110+112+114=336

Պատ.՝ ամենամեծը՝ 114

 

4. Մարիամն ամեն օր գրում է այդ օրվա ամսաթիվն ու ամիսը, այնուհետև հաշվում է թվանշանների գումարը: Օրինակ՝ մարտի 26-ը գրում է այսպես՝ 26.03, գումարը կլինի՝ 2+6+0+3=11: Մարիամի ստացած ամենամեծ գումարը ո՞րը կլինի։

Լուծում

2+9+0+9=20

Պատ.՝29.09

 

5. Առաջին կանգառում ավտոբուսից իջան 3 ուղևոր, երկրորդ կանգառում բարձրացան 6 ուղևոր, երրորդ կանգառում իջան 4 ուղևոր և բարձրացան 3 ուղևոր։ Արդյունքում ավտոբուսում մնացին 15 ուղևոր։ Սկզբում ավտոբուսում քանի՞ ուղևոր կար։

Լուծում

15+3=18

4-3=1

18+1=19

Պատ.՝19 ուղևոր

Posted in Մայրենի, Նկարներ

Նամակ Ձմեռ պապիկ

Ողջյու՜ն բարի՛ Ձմեռ պապիկ:

Ձմեռ պապիկ ես քեզ շատ եմ կարոտել, ես շատ ուրախ եմ, որ դու այս տարի կրկին գալու ես: Դու բոլոր երեխաներին ուրախություն, երջանկություն և խաղաղություն ես բերում, բայց ոչ միայն երեխաներին նաև ծնողներին և ընտանիքներին: Դու շատ բարի ես, որովհետև դու արագ-արագ մեկ գիշերվա ընթացքում հասցնում ես մանուկներին, ծնողներին և ամենակարևորը ընտանիքներին տարբեր լավ-լավ նվերներ բերես: Ես խոստանում եմ, որ քեզ երբեք չեմ մոռանա: Եվ ես նաև հուսով եմ, որ բալոր-բոլոր մանուկները քեզ սիրում են: Շնորհակալությու՜ն:

Սիրով՝ Մարիա Բարսեղյան: