Posted in Մայրենի

Եղեվնին

Համո Սահյան

Անտառից եկած կանաչ եղևնին,
Հիշում է կանաչ իր ընկերներին,
Արահետներն է հիշում ձյունի տակ,
Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն է հիշում իր գլխի վերև,
Եվ իր մայր անտառն ասեղնատերև,
Հովերն է հիշում նա գարնանային,
Որ իրեն այնպես օրորում էին:

Վաղորդյան ցողի գոհարն է հիշում,
Եվ մայրամուտի թևերն աբրեշում,
Հիշում է սոսափն ամեն մի ծառի,
Խարույկն է հիշում անտառապահի:

Հիշում է բոլորն ու չի ափսոսում,
Որ էլ անտառի երգը չի լսում,
Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին
Գարուն է բերել երեխաներին,
Գարուն է բերել այս ձմռան օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով.

Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել
Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել,
Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ
Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր…
Զարդարանքներով, աստղերով իր պերճ
Կանգնել է ուրախ մանուկների մեջ,
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:

Continue reading “Եղեվնին”

Posted in Ես և շրջակա աշխարհ, Մայրենի, Նկարներ

Նամակ եղևնուն

Ողջյու՜ն, սիրելի՛ և գեղեցիկ եղևնի:

Ես քեզ շատ եմ կարոտել: Ես գիտեմ, որ դու ավելի ես գեղեցկացնում Նոր տարին: Ես ուզում եմ, որ Ձմեռ պապը դնի նվերները քո ճյուղերի տակ: Ես քեզ միշտ կզարդարեմ տարբեր խաղալիքներով, իսկ քո ամենավերևը կդնեմ մեծ աստղ: Ես մտածում եմ, որ բալոր մանուկները սիրում են քեզ, որովհետև դու ամենալավն ես զարդարում Նոր տարին: Ես նաև գիտեմ, որ եթե ես քեզ զարդարեմ իմ տանը դու ամենագեղեցիկը կլինես: Ես քեզ շա՜տ-շա՜տ եմ սիրում, և ուզում եմ քեզ ամեն Նոր տարուն  զարդարեմ:

Սիրով՝ Մարիա Բարսեղյան: