Posted in Երաժշտություն

Կոմիտասյան երգեր

Հանինա

Հանինա, նինա, նինա,Հանինա, նինա, նինա,Հանինա ես ու դու,Հանինա, նինա, նինաՀանինա, նինա, նինա,Հանինա վառա ես:

Դու պզդիկիս բարով մեծնաս,Հանինա, նինա, նինա,Հանինա ես ու դու:

Խորոտիկ նոր հարս դառնաս,Ջանինա, նինա, նինա,Ջանինա վառա ես:

Հանինա, նինա, նինաՀանինա, նինա, նինա,Հանինա ես ու դու:

Հանինա, նինա, նինաՀանինա, նինա, նինա,Հանինա վառա ես:

Լորիկ

Առավոտյան փչեց հով,Արտը ծփաց, դարձավ ծովԱրտիս միջից թռավ լոր,Թռավ, ընկավ սար ու ձոր:

Կրկներգ.Այ լորիկ, ջան լորիկԿլորիկ ու թմբլիկ:

Լորիկ-լորիկ այս տարիԱրտս ցանել եմ գարիՈւր որ գնաս, շուտ արի,Արտիս միջին ծվարի:

Կրկներգ.Այ լորիկ, ջան լորիկԿլորիկ ու թմբլիկ:

Խորոտ էր, կոլոտ էր

1. Խորոտ էր, կոլոտ էր,

Յայլի տղեն խորոտ էր: — 2 անգամ

Յայլի տղեն խորոտ էր,

Յայլի տղեն խորոտ էր: — 2 անգամ

2. Իմ խորոտ, իմ սիրուն,

Հազար էրնեկ քո տիրուն: — 2 անգամ

Յայլի տղեն խորոտ էր,

Յայլի տղեն խորոտ էր: — 2 անգամ

3. Ալամ աշխարհ վկա,

Քեզեն լավը չի ճարվի: — 2 անգամ

Յայլի տղեն խորոտ էր,

Յայլի տղեն խորոտ էր: — 2 անգամ

4. Յարիս դրի ճամփան,

Ափսո՜ս, չասի իրան բան: — 2 անգամ

Յայլի տղեն խորոտ էր,

Յայլի տղեն խորոտ էր: — 2 անգամ

5. Հենց ծագի արևը,

Քեզի ղրկեմ բարևը: — 2 անգամ

Յայլի տղեն խորոտ էր,

Յայլի տղեն խորոտ էր: — 2 անգամ

6. Իմանամ՝ իմ յարն ես,

Առնեմ, ելնեմ վերևը: — 2 անգամ

Յայլի տղեն խորոտ էր,

Յայլի տղեն խորոտ էր: — 2 անգամ

Ախչի, անունդ Արմիկ,

Խալըդ՝ սև, թուշըդ՝ կարմիր: — 2 անգամ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով