Posted in Մայրենի

Ամենից լավ տունը

ԱՄԵՆԻՑ ԼԱՎ ՏՈՒՆԸ

Էնտեղ, ուր հովը խաղում է ազատՈւ ջուրն աղմըկում, անվերջ փըրփըրում,Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետՄի շատ անհանգիստ տղա էր ապրում,

Մի գորշ խըրճիթում,Մի հին խըրճիթում,Գետի եզերքին,Ծառերի տակին։

Մի օր էլ եկավ անհանգիստ տըղան,

Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ,Էս գորշ խըրճիթն է,Էս հին խըրճիթն է,

Գետի եզերքին,Ծառերի տակին։

Թո՛ղ գընամ շըրջեմ աշխարհից աշխարհ,Ճամփորդեմ լավ-լավ տըներ տեսնելու,Ամենից լավը ընտրեմ մեզ համար,

Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռուԷս գորշ խըրճիթից,Էս հին խըրճիթից,Գետի եզերքին,Ծառերի տակին»։

Ու գնաց, երկար թափառեց տըղան,Մեծ ու հոյակապ շատ տըներ տեսավ,Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան…Ու հառաչելով ետ վերադարձավԷն գորշ խըրճիթը,

Էն հին խըրճիթը,Գետի եզերքին,Ծառերի տակին։

«Գըտա՞ր, զավա՛կըս», հարցըրեց մայրը,Ուրախ, նայելով իր տըղի վըրա։

«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ,Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,Էս գորշ խըրճիթն է,Էս հին խըրճիթն Է,Գետի եզերքին,

Ծառերի տակին»։

Առաջադրանքներ

Գրի՛ր տրված բառերի հոմանիշները։

եզերք-ափ

խրճիթ-փոքրիկ տուն

հոյակապ-շքեղ

ուրախ-զվարթ

Գրի՛ր տրված բառերի հականիշները։

անհանգիստ-հանգիստ

տակ-վրա

հեռանալ-մոտենալ

հին-նոր

Բնութագրի՛ր բանաստեղծության հերոսին։
Հերոսը անհանգիստ էր և չէր սիրում իր տունը:

Բանաստեղծությունից դո՛ւրս գրիր տղային բնութագրող հատվածները։
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում:

Բնութագրի՛ր մորը։
Մայրիկը շատ բարի էր և սիրող:

Փորձի՛ր արձակ շարադրել բանաստեղծությունը։
Մի երեխա կար նա չէր սիրում իր խրճիթը նա ապրում էր իր մայրիկի հետ և նա մի օր ասաց մայրիկին, որ նա չի ցանկանում այստեղ ապրել և գնում է նոր տուն փնտրելու և նա փնտրեց ետ եկավ տուն և ասաց մայրիկին, որ նրանց տունն ամենալավն է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով