Posted in Մայրենի

Տոնածառը

Ամանորին մնացել էր երկու օր: Մի ընտանիք կար նրանք տոնածառ չունեին և նրանք որոշեցին գնոլ անտառ տոնածառ փնտրելու, բայց նրանց հայրն ասաց.
-Ես միայնակ կգնամ:
Եվ հայրը գնաց տոնածառ փնտրելու: Նա գնաց գնաց և տեսավ լի եղեվնիներ: Նա չգիտեր ում ընտրի և գնաց տուն: Մի տոնածառ կար նա շատ գեղեցիկ էր, բայց նրան ոչ ոք չէր սիրում և հավանում: Մյուս ծառերը և եղեվնիները մտածում էին, որ նրանք են ամենագեղեցիկը: Ձմեռ պապն եկավ և տեսավ որ նրան ոչ ոք չի սիրում: Նա ասաց.
-Ես քեզ կօգնեմ որպեսզի քեզ բոլորը սիրեն:
Ձմեռ պապը իր պարկում ուներ լի՜ խաղալիքներ: Նա այդ խաղալիքները հանեց և զարդարեց նրան: Եվ տոնածառը ավելի գեղեցկացավ: Տոնածառն ասաց.
-Շնորակալությու՛ն, Ձմեռ պապ դու ամենալավն ես:
Ձմեռ պապն գնաց և հայրը կրկին եկավ և տեսավ, որ մի տոնածառ շատ գեղեցիկ է և զարդարված: Հայրը վերցրեց այդ տոնածառը և գնաց տուն: Բոլորը ուրախացան և նշեցին միասին Նոր տարին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով