Posted in Անգլերեն

The New Year in my family

Armenians celebrate New Year on the 31st of December. Armenians love this holiday. We decorate Christmas tree. It is very beautiful and bright. We put our stockings near the bed and at night comes Santa Claus and puts presents in the stockings. We buy presents for our relatives. We send Christmas cards to our relatives and friends. On this day we want to be with our family. We gather together to celebrate the New Year. On this day  we eat cake and fruits. We love the New Year very much.

We celebrate Christmas on the 6th of January.
We go to church then we come home and celebrate Christmas.

Posted in Մայրենի

Հեքիաթ փշատերև ծառի մասին

Անտառի մի խորհդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ: Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ…

Բայց երբ եկավ աշունը, նրանց տերևները թափվեցին, իսկ առաջին ձյան հետ նրանք մերկացան ու տխուր լռեցին: Միայն փոքրիկ փշատերևն էր, որ կանաչ ու դալար կանգնած էր մնացել…

Շուտով Նոր տարի էր… Անտառի բնակիչները պատրաստվում էին Նոր տարվան…Նրանք ուզում էին շատ գեղեցիկ դիմավորել Ձմեռ Պապիկին և որոշում են զարդարել փշատերևին։ Ամեն մեկը տարբեր բաներ է բերում. սկյուռիկը բերում է ընկույզ և կաղին, ոզնին՝ չորացրած սնկեր, իսկ նապաստակը իր մայրիկից խնդրում է փոքրիկ գազարներ։

christmas

Շատ շուտով տոնածառը շքեղ տեսք է ստանում, գազանիկներն ուրախանում են, իսկ փշատերևը հուզված նայում է շուրջը։  Նա երջանիկ էր, սակայն զգում էր, որ բոլոր ծառերը տխուր են։

Գիշերը, երբ բոլոր գազանիկները պառկում են քնելու, նա բվին խնդրում է, որ իր խաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի Ճյուղերից։ Հաջորդ օրը երբ, Ձմեռ Պապը գալիս է անտառ, տեսնում է, որ  բոլոր ծառերը գեղեցիկ զարդարված են։ Նա զարմացած հարցնում է. «Իսկ ո՞վ է զարդարել անտառի մյուս ծառերը»: Փշատերևը համեստորեն լռում էր: Այդ ժամանակ բուն որոշեց ամեն ինչ պատմել Ձմեռ պապիկինՁմեռ պապը շոյեց փշատերևի դալար փշիկները և ուրախացած բացականչեց. «Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»:

Հնչեցին Նոր տարվա զանգերը, երկնքում վառվեցին ամանորյա աստղիկները, փաթիլ-փաթիլ ձյուն եկավ և անտառի բոլոր բնակինչներն ու ծառերը Ձմեռ պապի հետ դիմավորեցին Նոր տարին: Նրանք հասկացան, որ անտառում բոլորն էլ կարևոր են, որ պետք է սիրով ապրեն անտառում, որ ոչ մեկն անտառում չպետք է «քիթը վեր ցցի»…

Շնորհավոր ամանոր…

Posted in Ռուսերեն

Письмо Деду Морозу

Привет, Дедушка Мороз. Меня зовут Мария. Мне 9 лет. Я живу в Ереване. Я люблю играть на пионине и рисовать. Я очень люблю зиму и рада то что наступила зима. В этом году я вела себя хорошо. Я хочу чтобы этот Новый Год был лучше и чтобы все были рады. Ёщё я хочу собаку. Желаю чтобы ты был всегда здоровым.

С Новым Годом.

Posted in Բնագիտություն

Աառաջին ուսումնական շրջանի հաշվետվություն. Բնագիտություն

Սեպտեմբեր

Բույսեր
Բնություն, բնության ուսումնասիրման եղանակներ
Երկրի ներքին կառուծվացքը. քարոլորտ

Հոկտեմբեր

Մայրցամաքներ և օվկիանոսներ
Ջրի շրջապրույտ
Բնագիտություն. Մթնոլորտի կազմը

Նոյեմբեր

Գետեր, լճեր
Հրաբուխ
Բնագիտություն
Թմային աշխատանք-գետեր (բնագիտություն)
Ճահիճներ
Բնագիտություն (ֆիլմ)

Դեկտեմբեր

Բնագիտություն. Մթնոլորտ, ներքնոլորտ

Posted in Մայրենի

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Ես Մարիա Բարսեղյանն եմ: Սովորում եմ Հարավային դպրոցի 4.1 դասարանում: Այս տարի մենք մայրենիից անցել ենք լիքը բաներ: Մենք ամեն ուրբաթ գրքեր ենք բերում և կարդում: Եվ բլոգում գրում ենք մեր ընթերծացի մասին: Նաև անցել ենք տարբեր բանաստեղծությունները օրինակ՝«Գետակի վրա» և Սրտի խորքերից խոսք Աստծո հետ:

Սեպտեմբեր

Իմ հետաքրքիր ամառը
Վիլյամ Սարոյան «Վիրավոր այռուծն ու կրիան»
Գեղեցիկ ծաղիկը
Վիլյամ Սարոյան. Նապաստակն ու առյուծը
Մայրենի
«Ես»
Մայրենի
Աշուն
Կոմիտաս

Հոկտեմբեր

Սրտի խորքերից խոսք Աստծո հետ
Քամու համբույրը
Քամին ու տերևը
Մայրենի. քամու համբույրը
Քարանձավում
Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է
Մայրենի. Ընթերցարան
Մայրենիի առաջադրանքներ
Իմ ուսումնական աշուն
Ինչ գեղեցիկ է աշունը
Առաջադրանքներ
Նուկիմ քաղաքի խելոքները

Նոյեմբեր

Այդ ոչինչը ես եմ
Արևի մոտ
Իմ սիրելի սեբաստացին
Իմ դպրոցի հրաշալիքները
«Գետակի վրա»
Մայրենի. առաջադրանքներ
Ագռավը
Մեծերը՝ Իսահակյանի մասին
Հարիսա
Ամենազգայուն արքայադուստրը
Մայրենի. առաջադրանքներ
Մայրենի. առաջադրանքներ
Մայրենի. առաջադրանքներ
Ինչը կփոփոխեի իմ դպրոցում

Դեկտեմբեր

Ցտեսությու՜ն, նախշուն աշուն
Պաուլո Կոելյո. «Սուրբ Ծննդյան հեքիաթ»
«Կանաչ եղևնին»
Տոնածառը

Posted in Հայրենագիտություն

Հայաստանի մայրաքաղաքները

Տարբեր դարաշրջաններում Հայաստանն ունեցել է 12 մայրաքաղաք:

Դրանք են՝ Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի, Երևան:

Վան

Image result for վան քաղաք

Վանա լճի ափին է: Հայտնի է նաև Տոսպ, Տուշպա, Վանտոսպ, Երվանդավան, Շամիրամի քաղաք անուններով: Աշխարհի հնագույն քաղաքներից է, այն պեղել են ճանաչված շատ հնագետներ:

Արմավիր

Image result for արմավիր մայրաքաղաք

Մ.թ.ա. 331թ. դարձել է Երվանդունիների մայրաքաղաքը։
Մ. Խորենացին Արմավիրի հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի թոռ Արամայիսին:

Երվանդաշատ

Image result for Երվանդաշատ մայրաքաղաք

Երվանդ Վերջին արքան մ.թ.ա. 220թ. քաղաքը կառուցել է Արարատյան նահանգի Երասխաձոր գավառում` Ախուրյանն Արաքսին միախառնվելու վայրում։
Երվանդ Վերջին թագավորը Երվանդաշատ է տեղափոխում արքունի ողջ հարստությունը և Արմավիրի բնակչության մի մասը: Մայրաքաղաքը տեղափոխելու հիմնական պատճառը, ըստ Մ. Խորենացու, Արաքսի հունի փոփոխումն էր, ինչի հետևանքով քաղաքի բնակիչները զրկվել էին ջրից:

Արտաշատ

Image result for Արտաշատ մայրաքաղաք

Արտաշատը հիմնել և մայրաքաղաք է հռչակել Արտաշես Առաջին արքան: Հիմնադրման հավանական տարեթիվն է մ.թ.ա. 189թ.: Պատմիչների վկայությամբ` քաղաքը կառուցվել է Արաքս և Մեծամոր գետերի միախառնման վայրում:

Տիգրանակերտ

Տիգրան Մեծի օրոք, երբ Հայաստանը դարձավ աշխարհի մեծագույն տերություններից, մայրաքաղաք Արտաշատը մնաց երկրի հյուսիսում:
Հրաժարվելով տերության ծայրամասում հայտնված Արտաշատից՝ արքայից արքան մ.թ.ա. 80-ական թվականներին նոր մայրաքաղաք կառուցեց  Աղձնիքում՝ Արևմտյան Տիգրիսի վտակ Քաղիրթ գետի հովտում։

Վաղարշապատ

Այստեղ բնակավայր եղել է դեռևս քարի դարում։ Երվանդ Սակավակյացի փեսա Վարդգեսը մ.թ.ա. IV դարում այստեղ հիմնել է Վարդգեսավանը։ Տիգրան Մեծի ժամանակ դարձել է գյուղաքաղաք։ Վաղարշ Ա-ն (117-140թթ.) պարսպապատում է Վարդգեսավանը, վերանվանում Վաղարշապատ և հռչակում մայրաքաղաք:

Դվին

Image result for Դվին մայրաքաղաք

Դվինը որպես արքայանիստ քաղաք հիմնվել է 4-րդ դարի 30-ական թվականներին, երբ հայոց Խոսրով Կոտակ թագավորը (332-338թթ.) արքունիքն Արտաշատից տեղափոխեց այստեղ և Դվինը հայտարարեց նոր մայրաքաղաք:

Բագարան

Արշարունիք գավառում գտնվող Բագարանը Աշոտ Բագրատունին 885թ. դարձրել է հայոց նորանկախ պետության մայրաքաղաքը։ Հայաստանի հին բնակավայրերից է. հիմնադրել է Երվանդ Վերջինը (մ.թ.ա. 220-201թթ.)՝ Երվանդաշատի հետ միաժամանակ։

Շիրակավան

Image result for Շիրակավան մայրաքաղաք

Սմբատ Բագրատունին /890-914թթ./ թագադրվել է այստեղ ` 892թ. երկրի նոր մայրաքաղաքում: Սմբատ Առաջինի և նրա որդի Աշոտ Երկաթի օրոք՝ շուրջ 40 տարի, Հայաստանի մայրաքաղաքը Շիրակավանն էր։

Կարս

Աշոտ Երկաթի (914-928թթ.) մահից հետո թագավոր Աբասը (928-953թթ.), ով Կարսի կառավարիչն էր, չտեղափոխվեց Շիրակավան, այլ, մնալով Կարսում, այն հռչակեց մայրաքաղաք:

Անի

Image result for անի մայրաքաղաք

961թ. Աշոտ Ողորմածը Անիում օծվում է թագավոր և քաղաքը դարձնում արքայանիստ:
Անին եկեղեցաշատ քաղաք էր: Ըստ պատմագիրների` այնտեղ կար հազար ու մեկ եկեղեցի, որոնց գլուխգործոցը Մայր տաճարն էր` Տրդատի ճարտարապետությամբ:

Երևան

Image result for Երևան մայրաքաղաք

Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է և պատմական Հայաստանի տասներկուերորդ մայրաքաղաքը, որն աշխարհի հնագույն բնակավայրերից ու շարունակաբար բնակեցվող հին քաղաքներից մեկն է: Այն տեղակայված է Հրազդան գետի ափին և հանդիսանում է երկրի  վարչական, մշակութային և տնտեսական կենտրոնը:

Երևանը Ք.ա. 782 թվականին Արարատյան դաշտավայրում հիմնադրել է Արգիշտի Առաջին արքան և կոչել Էրեբունի, որի հնչյունափոխությունից էլ առաջացել է Երևան անունը:

Posted in մաթեմատիկա 4-րդ

Մաթեմատիկա

Վարժ.352
Հաշվի՛ր արտահայտության արժեքը, եթե.
a=3225, b=225, c=25
ա)a-b+c=2975
3225-225+25=3225-250=2975
բ)a-(b-c)=3025
3225-(225-25)=3225-200=3025
գ)a-(b+c)=2975
3225-(225+25)=3225-250=2975

Վարժ.354
Գրի՛ր այն հինգանիշ թիվը, որի՝
ա)միավորը 3 է, հազարավորը՝ 0, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 5:
50553
բ)տասնավորը 1 է, հազարավորը՝ 2, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 4:
42414

Խնդիր.355
1 լիտր բենզինի զանգվածը 650գ է: Որքա՞ն է մեքենայի 60լ տարողությամբ լիքը լցված բաքի բենզինի զնգվածը:
Լուծում
60×650=39000
Պատ.՝39000լ

Խնդիր.356
ա)Զբոսաշրջիկը քաղաքից դուրս եկավ ժամը 8:25-ին և գյուղ հասավ նույն օրվա ժամը 14:40-ին: Որքա՞ն ժամանակում նա անցավ այդ ճանապարհը:
Լուծում
14:40-8:25=6ժ 15ր
Պատ.՝6ժ 15ր

բ)Զբոսաշրջիկների խումբը գյուղից ժամը 10:45-ին ճանապարհվեց քաղաք: Նրանք տեղ հասան հաջորդ օրը՝ 2:10-ին: Որքա՞ն ժամանակում զբոսաշրջիկներն անցան այդ ճանապարհը:
Լուծում
2:15-10:45=15ժ 30ր
Պատ.՝15ժ 30ր

Խնդիր.357
ա)Ծորակից 6 րոպեում հոսում է 12լ ջուր: Որքա՞ն ջուր է հոսում այդ ծորակից 40 րոպեում:
Լուծում
12:6=2
2×40=80
Պատ.՝80լ

բ)Ծորակից 6 րոպեում հոսում է 12լ ջուր: Որքա՞ն ջուր է հոսում այդ ծորակից 3 ժամում:
Լուծում
12:6=2
2×180=360
Պատ.՝360լ

Խնդիր.358
ա)Եթե Կարենն իր ունեցած գումարից ծախսեր 80 դրամ, ապա նրա մոտ կմնար այնքան գումար, որքան ունի Հայկը: Հաշվի՛ր, թե նրանցից յուրաքանչյուրը որքան գումար ունի, եթե նրանք միասին ունեն 1400 դրամ:
Լուծում
1400-80=1320
1320:2=660
660+80=740
Պատ.՝Կարեն-740, Հայկ-660

բ)Եթե մայրիկը Սոնային տա ևս 300 դրամ, ապա Սոնան կունենա այնքան գումար, որքան ունի եղբայրը: Հաշվի՛ր, թե նրանցից յուրաքանչյուրը որքան գումար ունի, եթե նրանք միասին ունեն 2500 դրամ:
Լուծում
Պատ.՝

Posted in Մայրենի

Տոնածառը

Ամանորին մնացել էր երկու օր: Մի ընտանիք կար նրանք տոնածառ չունեին և նրանք որոշեցին գնոլ անտառ տոնածառ փնտրելու, բայց նրանց հայրն ասաց.
-Ես միայնակ կգնամ:
Եվ հայրը գնաց տոնածառ փնտրելու: Նա գնաց գնաց և տեսավ լի եղեվնիներ: Նա չգիտեր ում ընտրի և գնաց տուն: Մի տոնածառ կար նա շատ գեղեցիկ էր, բայց նրան ոչ ոք չէր սիրում և հավանում: Մյուս ծառերը և եղեվնիները մտածում էին, որ նրանք են ամենագեղեցիկը: Ձմեռ պապն եկավ և տեսավ որ նրան ոչ ոք չի սիրում: Նա ասաց.
-Ես քեզ կօգնեմ որպեսզի քեզ բոլորը սիրեն:
Ձմեռ պապը իր պարկում ուներ լի՜ խաղալիքներ: Նա այդ խաղալիքները հանեց և զարդարեց նրան: Եվ տոնածառը ավելի գեղեցկացավ: Տոնածառն ասաց.
-Շնորակալությու՛ն, Ձմեռ պապ դու ամենալավն ես:
Ձմեռ պապն գնաց և հայրը կրկին եկավ և տեսավ, որ մի տոնածառ շատ գեղեցիկ է և զարդարված: Հայրը վերցրեց այդ տոնածառը և գնաց տուն: Բոլորը ուրախացան և նշեցին միասին Նոր տարին: